Ավտովթար Զովունիում. վարորդը հիվանդանոցում է (լուսանկարներ)
SOCIETYՀուլիսի 29-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում' խաղատների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 61 OU 676 (վարորդ' Ա. Գ.) և «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի 461 OP 61 պետհամարանիշներով (վարորդ' 1957 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով ՃԿԱԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



