Հայուհիների սխալներ, որոնք վանում են տղամարդկանց
LIFEWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է հայուհիների ամենատարածված սխալները, որոնցից խորհուրդ կտայինք խուսափել, եթե փորձում են տպավորություն թողնել տղամարդկանց վրա.
1. «Դիմակավոր» դեմք
Չափից դուրս շպարված դեմքը վանում է տղամարդկանց։ Այսօր շատ հայուհիներ օգտագործում են տոնային կրեմներ, դիմափոշի, իհարկե, դրանք ծածկում են մաշկի անհարթությունները, սակայն օգտագործելիս պետք է հիշել չափի զգացողության մասին։ Օգտագործեք դրանք բարակ շերտով, որպեսզի չստեղծվի «դիմակի» տպավորություն։ Բացի այդ, տոնային կրեմը պետք է համապատասխանի ձեր մաշկի բնական գույնին։ Տղամարդիկ նշում են, որ նախընտրում են քիչ շպարված, բնական արտաքինով աղջիկների։ Այնպես որ դեմքը շպարելիս հիշեք՝ որքան քիչ, այնքան լավ։
2.Մուգ դիմահարդարում.
Իհարկե, տղամարդիկ սիրում են խնամված կանանց, սակայն խնամք ասելով ՝ նրանք նկատի չունեն չափից դուրս շատ շպարը։ Կինը կարող է խնամված լինել նաեւ առանց շպարի, հիշեք այդ մասին եւ եթե ցանկանում եք գրավել տղամարդկանց, առօրյայում աշխատեք ներկայանալ բաց երանգի նուրբ դիմահարդարմամբ։
3. Չխնամված մարմին.
Վատ խնամված եղունգներ, դեղին ատամներ, անցանկալի մազեր, ճարպոտ վարսեր… Եթե ձեզ թվում է, թե տղամարդիկ դա չեն նկատում, չարաչար սխալվում եք. մանրուքները նրանց աչքից չեն վրիպում, այնպես որ ուշադիր եղեք։
4. Բոլորի առջեւ գեղեցկանալու սովորություն.
Այսօր հաճախ կարելի է սրճարանում հանդիպել աղջիկների, ովքեր հրապարակայնորեն հանում են հայելին եւ սկսում շպարվել։ Դա չի վրիպում տղամարդկանց աչքից, ովքեր խոստովանում են, որ աղջիկների այդ սովորությունն իրենց նյարդայնացնում է։
5. Չափից դուրս շատ օծանելիք.
Ինչպես հայտնի է՝ լավ է քիչ, բայց լավ. սա վերաբերում է նաեւ օծանելիքին, սակայն այստեղ պետք է ծայրաստիճան զգույշ լինել։ Հիշեք չափի զգացողության մասին՝ հատկապես, որ ձեր օծանելիքը կարող է դուր չգալ հակառակ սեռի ներկայացուցչին։
Լավ օծանելիք, բայց չափի մեջ. հետեւեք այս սկզբունքին։



