Արոնյանը 2-րդ ոչ-ոքին խաղաց Նորվեգիայում
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ապրիլի 19-ից մեկնարկած «Norway Chess» շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում սևերով խաղացող Լևոն Արոնյանը մրցեց մրցաշարի ամենացածր վարկանիշն ունեցող մասնակցի հետ:Նորվեգացի Նիլս Գրանդելիուսի դեմ պարտիայի 31-րդ քայլում Արոնյանը որոշել է այն ավարտվել ոչ-ոքի:
Ապրիլի 19-ին Վեսելին Տոպալովի դեմ առաջին տուրում կայացած պարտիան ևս ոչ-ոքի էր ավարտվել, այնպես որ Արոնյանը երկու տուրից հետո ունի ընդամենը մեկ միավոր:
Գերմրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել նաև աշխարհի չեմպիոնը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նորվեգացու դեմ 2-րդ տուրում պայքարում էր աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովը:
Երկրորդ տուրը մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



