Հայ շախմատիստը դարձավ Ֆրանսիայի Մ12 տարեկանների փոխչեմպիոն
SPORTՖրանսիայի պատանեկան շախմատի առաջնությանը հանդես էր գալիս հայազգի Սաֆար Հարությունյանը, ով Մ12 տարեկանների մրցաշարում գրավել է 2-րդ տեղը: Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային, հայտնում է, որ Ֆրանսիան ներկայացնող հայ պատանին մրցաշարում ուղղակի փայլուն ելույթ է ունեցել:
Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և ընդամենը 0.5 միավորով է զիջել մրցաշարի հաղթող Թոմ Դեկյուներին: Շնորհիվ այս արդյունքի հայազգի պատանին իրավունք է ստացել մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Տակավին պատանի Սաֆար Հարությունյանի մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանն է:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



