Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է
SOCIETYՀայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Ինքնությունը պարզվել է, անհայտ կորած Արգիշտի Գաբոյանն է: Նրա հայրն այստեղ էր, արդեն ճանաչել է: Մարմինը տեղափոխում են Հայաստան: Այլ անհայտ կորած չունենք»,- նշեց Քոչարյանը:
Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



