Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը չի միանա Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի անցկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության տեքստը ապրիլի 19-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

«2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայ ի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր և նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետևանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաև վիրավորված երկու այլ դպրոցականներ:

Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում` 92-ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել և սպանվել են: Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատվել են ԴԱԵՇ-ի ոճով. արարք, որն այնուհետև հրապարակայնացվել են սոցիալական ցանցերում, փառաբանվել քաղաքներում և գյուղերում: Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի միջև զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական կողÕ �ի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների և խեղումների անհերքելի հետքեր:

Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիորեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն: Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից՝ ինչպես 1949թ. Ժնևյան կոնվենսիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք և տարեց անձիք, այնպես էլ՝ այդ կոնվենցիաների 1977թ., 1989թ. լրացուցիչ արձանագրությունների ոտնահարումը։

Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ: Արդբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները, անընդմեջ բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հանդեպ, նրանց ձերբակալումները, որոնք զուգորդվում են հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության քարոզով, ինչը պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի ռեժիմի կողմից հանցավոր ռազմական արկածախնդրության համար:

ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ:

Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:

Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank