Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Մնացած ընդդիմադիրներին ոչինչ չի մնում, քան դանակները սրել ու ընկնել Նիկոլի ու թիմակիցների ջանը

BLOG

Նարեկ Ադամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական ու հատկապես սոցիալական տիրույթներում այս օրերին լայնորեն քննարկվում է թե Հրազդանում տեղի ունեցածից հետո,արդյոք ճիշտ է ընտրական մեխանիզմով պայքարել իշխանության դեմ թե ոչ։ Եվ քանի որ այս պահին իշխանության դեմ պայքարող ուժը ՔՊ-ն էր,որին չհաջողվեց իր իսկ սահմանած նշաձողի սահմաններում հաղթել,ապա մնացած ընդդիմադիրներին ոչինչ չի մնում,քան դանակները սրել ու ընկնել Նիկոլի ու թիմակիցների ջանը։ Բայց նման դիսկուրսը ավելի շատ նման է օպոնենտի անհաջողությանը սպասող ու չարախնդող խանդոտ աղջկա պահվածքի՝ «եթե ես չեմ,թող նա էլ չլինի» շեշտադրումով։ Ըստ իս ՔՊ- ն պետք է զերծ մնա նման խոսակցություններով բանավեճներից 2 պատճառով

1. Բոլոր նրանք,ովքեր առաջարկում են այլևս զերծ մնալ ընտրություններին մասնակցելուց, տարբերվող այլընտրանք կամ չեն առաջարկել,կամ էլ հակված են երիցս ձախոված «գնանք գրավենք կոտրենք ջարդենք» տարբերակին։ Արդեն երևի ձանձրալի է խոսել,որ նման պարագայում այս մարդիկ կամ ուժերը, իրենց դնում են այնպիսի անհարմար դրության մեջ,որտղ մեկ անգամ չէ,որ հայտնվել են ու մշտապես դուրս են եկել պարտված ( loser) : Նրանք կամ չեն հասկանում կամ պիղատոսաբար չնկատելու են տալիս,որ ռեկետի ու անօրինականության դաշտ մտնելով միանգամից հայտնվում են մի սֆերայում,որտեղ իշխանությունը շատ ուժեղ է և անհրաժեշտության պարագայում ահեղ դատաստան է տեսնելու այնքան,որքան կպահանջվի։

2.Ճիշտ է, ՔՊ -ն պարտվեց,սակայն եկավ ամրագրելու «կյանքում շատ անգամ եմ պարտվել ես,սակայն պարտություններից են սկիզբ առել հաղթանակներն իմ փառավոր» հայտնի եզրույթը։ Սխալների ու բացթողումների ուղղում․ սա այն է ինչն պիտի անել հիմա։ Եվ կարծես հենց այդպիսի լոզունգներ էլ հնչում են կուսակցությունում։ ճիշտ է ր նաև ընտրություններին մասնակցելու ֆորմատի ձևավորումը։ Փոքր ու լոկալ ընտրություններում պարտվելով կարելի է իմունիտետ հավաքել ու հաղթել մեծ ընտրություններում։ Իսկ համապետական ձախողումից հետո ուշքի գալը եթե չասենք դժվար ապա գրեթե անհավանական է։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում ընտրություն հաղթելը մարաթոնի պես մի բան է։ Միանգամից մարաթոն հաղթել չես կարող,ասենք 28 կիլոմետր։ Սկզբում կվազես 2 հետո՝5, այնուհետև՝10 ։ Աստիճանաբար կստացվի նաև հասնել եզրագծին։ Ահա սա պիտի ուշադրության կենտրոնում։

Հ․Գ․ Ի դեպ գրածս թող ռևերանս կամ հաճոյախոսություն չթվա ուղղված ՔՊ- ին։ Ինձ համար նախևառաջ կարևոր է կուսակցության նպատակների ձևավորումն ու իրագործումը։ Արդյոք այդ նպատակները փորքից մեծ աճման պրոգրեսիա ունեն ու ենթադրում են ծանր ու ժամանակատար աշխատանք։ Թե դրանք 100 օրում իշխանություն վերցնելու լոլոներ են։ Նույնպիսի գովասանքի խոսք կարող եմ ասել նաև Էդմոն Մարուքյանի ու « Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին։ Այստեղ ևս,թեպետ առայժմ ոչ ընտրական մեխանիզմների օգնությամբ,զգացվում է,որ մարդիկ աշխատում են ճիշտ կառուցել նպատակներն ու ամբոխահաճո լոզունգների փոխարեն նախընտրում ավելի կոնվենցիոնալ ու կառուցողական մոտեցումներ ներկայացնել հանրությանը։ Պատրաստ եմ նույնը արձանագրել նաև Նախախորհրդարանի դեպքում,եթե ստեղծված իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանը վերջապես հասկանա իր որդեգրած մարտավարության ֆիասկոն ու օր առաջ իշխանություններին երկիրը լքելու կոչեր անելու փոխարեն իրեն ու իր կողմնակիցներին կոչ անի լքել Ազատության հրապարակն ու ձեռնամուխ լինել նոր մոտեցումների ձևավորմանը։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference