Փարիզում տեղի են ունեցել ուժային կառույցների խոշոր հակաահաբեկչական վարժանքներ
SOCIETYՓարիզի Մոնպառնաս կայարանի շենքերի համալիրում լույս ապրիլի 20-ի գիշերը տեղի են ունեցել ուժային կառույցների խոշոր հակաահաբեկչական վարժանքներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին անգամ դրանց միաժամանակ մասնակցել են բոլոր երեք հիմնական կազմավորումները՝ ոստիկանությունը (Raid), ժանդարմերիան (GIG N) եւ Փարիզի քրեական հետախուզությունը (BRI): Վարժանքներին ներկա Էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը, Փարիզի ոստկանապետ Միշել Կադոն, ինչպես նաեւ ժանդարմերիայի եւ ոստիկանության զորամիավոումների հրամանատարները:
Պլանի համաձայն՝ մշակվել Է, ամենից առաջ, երեք հատուկ ստորաբաժանումների փոխգործակցությունը, որոնք նախկինում երբեք համատեղ չեն աշխատել: Ահաբեկիչներին հենց նման պատասխան տալու անհրաժեշտությունը թելադրված Է 2015 թվականի նոյեմբերի փարիզյան ահաբեկչական գործողություններով, որոնց ընթացքում հատուկ ստորաբաժանումների չհամաձայնեցված գործողությունների պատճառով ահաբեկիչների կողմից գրավված՝ «Բատակլան» համերգասրահի շենքի գրոհն սկսվեց մեծ ուշացումով: Դրա հետեւանքով ահաբեկիչներն այնտեղ սպանեցին 90 մարդու: Իսկ ընդամենն ահաբեկչական գրոհների այդ շարքի զոհ դարձավ 130 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



