Վալերի Բուայեի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով
SOCIETYՄարսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են Ֆրանսիացի հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվում Բուշ Դու ՌոնիցՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բ ւայեն, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է Բուայեն:
Խորհրդաժողովի նախաձեռնող Մարտին Վասալը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչաման և դրա հետևանքների վերացման պայքարը չի ավարտվել, հակառակը, այն ամեն տարի պետք է կրի շարունակական բնույթ: «Հայ երիտասարդները պետք է շարունակեն բողոքի ակցիաներն ու հիշատակի միջոցառումները, որպեսզի նման ոճիրներ այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է նա:
«Ճշմարտությունը պետք է ճանաչվի, և Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Դրա համար պայքարը պետք է շարունակվի»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի հայկականկազմակերպությունները համակարգող կազմակերպության քարտուղարՊասկալ Շամասյանը:



