Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ազերիկի չստացված ասուլիսի մասին. Արսեն Բաբայան

BLOG

Արսեն Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիմա ազերիկի չստացված ասուլիսի մասին.
Նախ ասեմ, որ երբ մեզ առաջարկվեց ասուլիս (հայտարարություն) ունենալ մամուլի համար, մենք տվեցինք համաձայնություն։ Հետո մեզ տեղեկացրեցին, որ Ադրբեջանական պատվիրակությունն իմացել է այդ մասին և «պահանջել» է ռուսական կողմից, որ մենք ասուլիս չտանք։ Իհարկե, ինչպես ասում են, մենք պատասխանեցինք, որ ադրբեջանական պատվիրակությումը, մեղմ ասած, գլուխը պատին է տվել։ Ստացվեց այնպես, որ նիստի օրակարգի համաձայն ադրբեջանցիների խորհրդարանի նախագահի ելույթը մեր ասուլիսից ու Էդուարդ Շարմազանովի ելույթից առաջ էր, ինչը, բնականաբար, մեծ խաղաթուղթ էր մեր ձեռքում։ Դե նախ իրենց նախրապանը… կներեք, խորհրդարանի նախագահը, ելույթ ունեցավ ու հայտնի բարբաջանքն արտասանեց, թե իբր մենք ենք հարձակվել ու իրենք էլ պաշտպանվել են։ Ելույթից հետո անգամ ծափահարություններ եղան, Ինդոնեզիայի պատվիրակությունից։ Այդ ժամանակ, բնականաբար, նախապես պատրաստված ելույթում Շարմազանովը փոփոխություններ արեց (հայտնի՝ no pasaran!-ը)։ Իրենց ելույթին հաջորդում էր ընդմիջումը, որի ընթացքում մեր ասուլիսն էր (հայտարարություն), իսկ ընդմիջումից հետո՝ մեր ելույթը, որը, ինչպես արդեն ասեցի, Շարմազանովը համեմեց կծու, բայց փաստացի իրականության ամրապնդմամբ։ 
Ասուլիսը սկսվեց, մի քանի տասնյակ տեսախցիկներ, նախ հայտարարություն մամուլի համար, որից հետո առանձին մի քանի հարց։ Հայտարարության ընթացքում ազիկների ագենտը կողքս էր, ձայնագրում էր, հենց ավարտվեց՝ վազեց նախրապանի մոտ (նորից սխալ ասեցի անունը, բայց դե արդեն գիտեք ում մասին է)։ Ընդմիջումն ավարտվեց, մտանք դահլիճ  ազեր նախրագահը փրփրած էր, աչքերն էլ անդադար փախցնում էր (հա, բան հիշեցի, Բուլբուլօղլուն էլ էր եկել), Բուլբուլն էլ անհասկանալի ժպիտով փորձում էր նախրապահագանին հանգստացներ, չէր ստացվում։ Նիստը սկսվեց, խոսքը տրվեց Շարմազանովին ու ելույթում արդեն Շարմազանովը հայտնի no pasaran-ը ցույց տվեց։ Բոլորը ծափահարում էին, նույնիսկ Ինդոնեզիան  (շատ բարի ազգ են, ով ինչ ասի՝ իրենք ծափ տվող են) բացի, դե գիտեք, մեր ազիկներից։
Հասանք հաջորդ ընդմիջմանը, ծիտիկներս ասեցին, որ ազերսկի պրեդստավիծելը որոշել է ասուլիս տալ, արդեն ծիծաղելի էր։ Դե ես էլ, որպես արդեն հայկական կողմի ագենտ գնացի մամուլի ներկայացուցիչների մոտ, որտեղ պիտի ասուլիսը լիներ։ Մարդ չկար, մեկ հոգի արարողակարգից, երկուսը՝ անվտանգությունից։ Սպասեցի մի քանի րոպե ու եկավ մեր ազերիկը։ Էն ագենտն էլ էր եկել, որ Շարմազանովի ժամանակ ձայնագրում էր։ Մի խոսքով հաջողացրեցին երեք լրագրող գտնել ու մեկ տեսախցիկով օպերատոր։ Եկավ, սկսեց խոսել… ձայնը չի լսվում։ Ես բարձրաձայն խնդրեցի, թե չի կարելի այսպես, սա ի՞նչ վերաբերմունք է, բարձրախոսը միացրեք։ Ռուսական կողմի ներկայացուցիչն ասեց, որ ձայնով զբաղվող մասնագետն արդեն գնացել է։Ազիկն էլ իրեն չկորցրեց, շարունակեց միկրոֆոնի դիմաց կանգնել ու խոսել (նկարը տեսել եք)։ Ես մոտ էի, կարողացա լսել, նորից հին երգն էր, թե հայերը վատն են, մեզ ծեծում են։ Ես սկսեցի լսելի ձայնով ծիծաղել, ազիկ ագենտն իրար խառնվեց…
Մի խոսքով մի քանի րոպե խոսեց ու գնաց։ Բայց այսքանով չավարտվեց պատմությունը։ Հաջորդիվ պատվիրակությունների պաշտոնական ճաշն էր, որի տեղը չէի հասցրել ճշտել։ Մտածեցի, որ հիմա կտեսնեմ ուր են գնում պատվիրակությունները ու հետները կգնամ։ Առաջին պատվիրակությունը, որ դիմացս դուրս եկավ, նորից ազրեստանն էր իրենց նախրագահով։ Ասի լավ, սրանցից գոնե մի օգուտ ստանամ, գնամ հետևներից տեղը գտնեմ։.Հեռախոսով ինչ-որ բան կարդալով հետևներից գնացի, մտա դահլիճ, նստեցի սեղանի մոտ, հեռախոսս անջատեցի, գլուխս վեր բարձրացրեցի ու տեսա ի՞նչ. բոլորն ինձ են նայում հարցական դեպքով, պարզվեց նստել եմ պաշտոնական հանդիպումների սեղանի շուրջ, որտեղ հենց այդ պահին ադրբեջանը երկկողմ հանդիպում է սկսում կամ տաջիկների կամ ղազախների հետ արդեն չեմ հիշում։ Մի խոսքով, ժպտացի, կանգնեցի, ասեցի բարի ախորժակ ու գնացի։ 
Ազիկները երևի մինչև հիմա մտածում են, թե էդ ի՞նչ դիվերսիա արեցի ես, ինչի՞ էի գնացել իրենց երկկողմին ու մի բան էլ բարի ախորժակ ասում։ Դե արի ու բացատրի, որ ընդամենը սոված էի…

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference