Շվեդիայի արքայազն Կառլոս Ֆիլիպը տղա է ունեցել
SOCIETYՇվեդիայի արքայազն Կառլոս Ֆիլիպը եւ նրա տիկին Սոֆիան առաջին անգամ ծնողներ են դարձել, ապրիլի 19-ին նրանք տղա են ունեցել: Նորածինը կշռում Է գրեթե 3,6 կիլոգրամ, նրա հասակը 49 սանտիմետր է, մայրը եւ երեխան իրենց լավ են զգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա թխահեր Է, անտարակույս, հուզված եմ: Դժվար Է նկարագրել նրան գրկելու բերկրանքը»,- ասել Է հայր դարձած արքայազնը մամուլի ասուլիսի ժամանակ, որն ապրիլի 19-ի երեկոյան կայացել Է Դոնդերյուդի շրջանում՝ Ստոկհոլմի հիվանդանոցներից մեկում:
Երիտասարդ ծնողներին արդեն շնորհավորել Է Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը:
36-ամյա արքայազն Ֆիլիպը՝ Վերմլանդի դուքսը, Կառլոս XVI Գուստավ թագավորի եւ Սիլվիա թագուհու երկրորդ երեխան Է եւ միակ որդին: Ներկայում նա զբաղեցնում Է չորրորդ տեղը գահաժառանգման հերթում՝ իր քրոջ՝ Վիկտորյայից, զարմուհու՝ արքայադուստր Էսթելից եւ նրա եղբոր՝ Օսկար Կառլոսից հետո:
2015 թվականի հունիսի 13-ին արքայազնն ամուսնացել Է նախկին մոդել Սոֆիա Հելքվիստի հետ: Զույգը ծանոթացել Է 2009 թվականին Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում: Մինչեւ արքայազնի հետ ծանոթանալը Հելքվիստը որպես մոդել լուսանկարվել Է տղամարդկանց հանդեսների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS



