Ժամանցային միջոցառումների, համերգի մասին խոսելն ավելորդ է․ Քրիստինե Պեպելյանն ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել
LIFE«Ես հետաձգել եմ իմ համերգը, հետագայում պարզ կդառնա, թե երբ է հնարավոր այն կազմակերպել՝ միգուցե աշնանը, միգուցե ձմռանը։ Ես հիմա հստակ չեմ որոշել, վերադարձել եմ Հայաստան հասկանալու համար, թե ինչքան պետք է սպասենք, որ խաղաղվի վիճակը, հանգստանա ու նոր 3-րդ, 4-րդ 5-րդ պլանում կմտածենք համերգ անել, թե ոչ»,-Life.panorama.am-ի հետ զրուցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների պատճառով Քրիստինե Պեպելյանն անհայտ ժամկետով հետաձգեց ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք իր համերգը:
«Ես հասկանում եմ, որ այս կորուստներից հետո մենք դեռ երկար ժամանակ չենք ապաքինվելու, այսքան երեխեք, որ դեռ որոշ ժամանակ առաջ իրենց վերջին զանգն էին նշում, իսկ այսօր իրենց խունկն է ծխում։ Իրավիճակներ կան, որոնք սարսափելի են մեր ազգի համար»,-ասաց երգչուհին:
Շարունակությունն այստեղ:



