Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու Ղարաբաղը «պլանի տակ» վերցնելու նոր փորձ.«Ժամանակ»

POLITICS

«Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակել է տեղեկություններ ԼՂ հակամարտության կարգավորման մասով Ռուսաստանի ունեցած մտադրությունների և ավելին՝ ծրագրերի մասին։ Ըստ թերթի՝ ՌԴ նախագահ Պուտինն առաջիկայում անձամբ կզբաղվի հակամարտության կարգավորման գործընթացով և կփորձի կողմերին բերել հետևյալին՝ հայկական կողմը տարածքներ կվերադարձնի Ադրբեջանին, Ադրբեջանը դրա դիմաց համաձայնություն կտա ԼՂ կարգավիճակին և խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

Ըստ էության, ռուսական այս ծրագիրը նոր չէ։ Նախորդ տարի աշնանն այս մասին գրում էր մեկ այլ ռուսական թերթ՝ «Կոմերսանտը»։ Նախորդ տարի այդ ժամանակահատվածում էլ ՌԴ-ն բավական ակտիվ էր ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, սեպտեմբերի 1-ին Լավրովը այցելել էր Ադրբեջան, հետո հաջորդել էր Բաքու ռազմական սադրանքների ակտիվ շրջան, հրետակոծվել էին ՀՀ Տավուշի սահմանի անմիջական շփման գոտուց հեռու բնակավայրերը, անգամ Նոյեմբերյան քաղաքը, եղել էր նույնիսկ քաղաքացիական զոհ։ Հետո Լավրովը եկավ ՀՀ, ադրբեջանական կողմը սկսեց հայտարարել, որ Մոսկվան առաջարկներ ունի։ Հայկական կողմը հերքում էր, իսկ Մոսկվան՝ լռում։ Մինչև տեղի ունեցավ Սիրիայի սահմանին ռուս-թուրքական միջադեպը, և այն լուրջ ճգնաժամ առաջացրեց թե՛ ռուս–թուրքական հարաբերությունում և թե՛ ռուս֊ադրբեջանական, քանի որ Բաքուն չէր կողմնորոշվում, թե ում կողմը պետք է կանգնել։

Այսօր ահա պատմությունը կարծես թե կրկնվում է քառօրյա պատերազմից հետո, կրկին Լավրովը Բաքու և Երևան վոյաժի մեջ է, կրկին ռուսական մամուլը առաջ է բերել ռուսական պլանը, և կրկին այդ կապակցությամբ դեռևս չկան պաշտոնական մեկնաբանություններ։ Միայն թե այս անգամ առկա է մի նրբություն։ Եթե նախորդ տարի աշնանը ռուսական ակտիվ ջանքը կոտրվեց ռուս-թուրքական լարումով, օդանավային միջադեպով, ապա այսօր արդեն ռուսական նոր ջանքը տեղի է ունենում արդեն իսկ այդ իրողության պայմաններում, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նոր փորձը Մոսկվան, ըստ էության, առնվազն փորձած կլինի ադապտացնելնոր իրավիճակին։ Միաժամանակ ակնհայտ է, որ Բաքվի համար որոշակիորեն նվազել է Ռուսաստան, թե Թուրքիա դիլեման, և այս առումով կարծես թե գտնվել է միջանկյալ ինչ-որ իրավիճակ։ Եվ սա, իհարկե, առաջացնում  է մտահոգություններ այն կապակցությամբ, թե այս անգամ ինչը կտապալի ռուսական ակտիվ ջանքը և ռուսական պլանի իրագործումը։

Թե ով կտապալի՝ կարող ենք ենթադրել, գուշակել, կանխատեսել, սակայն մի բան հստակ է, թե ով է պարտավոր տապալել այդ պլանը։ Դա պարտավոր են անել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մարդիկ, ովքեր ունեն այդ երկու հայկական պետականությունների հանդեպ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտավորություններ։ Դրանք ՀՀ և ԼՂ իշխանություններն են, որոնք պարտավոր են տապալել այն պլանը, որը ներկայացվում է, փաստորեն, վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Միևնույն ժամանակ իշխանություններից այդ պարտավորությունների կատարումը պարտավոր են պահանջել մարդիկ, ովքեր պատասխանատվություն ունեն ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության և կայուն զարգացման հանդեպ, ովքեր չունեն դրա վերաբերյալ իրավական պարտավորություն, սակայն ունեն քաղաքական և քաղաքացիական պատասխանատվության համարձակություն։ Դրանք առաջին հերթին ՀՀ քաղաքական ուժերն են, որոնք, սակայն, այս հարցում առայժմ լուռ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe