Զինված խմբի գործով ցուցմունքներում հակասություններ կան. առերեսում է եղել.«Իրավունք»
SOCIETY«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող հայտնի զինված խմբի գործով մեղադրյալներ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի միջեւ օրերս առերեսում է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նկատելով, որ առերես հարցաքննությունը կատարվել է ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ:
«Հիմնականում կապված էր հանդիպումների վայրի, քանակի եւ անձանց շրջանակի հետ, թե ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին, եւ ինչ հարցեր են քննարկվել: Ամեն դեպքում՝ Վահան Շիրխանյանը պնդել է իր ցուցմունքները, որ ինքը առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



