Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին

INTERNATIONAL NEWS

Բրյուսելում վերջին ահաբեկչական հարձակումները և վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը սթափվելու կոչ են բոլորին առ այն, որ մարդկանց կյանքը վտանգի տակ է, որ բարբարոսական իրադարձությունները մարդկանց մոտ թարմացնում են անցյալի հիշողությունները: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում իր ելույթում ասել է Ե ԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական ինստիտուտները, խորհրդարանները դեռևս ունակ են դիմակայել այն մարտահրավերներին, որոնց մենք այսօր առերեսվում ենք: Մենք պետք է ապացուցենք, որ փոխզիջում չի կարող լինել, երբ խոսքը գնում է առավել հիմնարար արժեքի՝ մարդու ապրելու իրավունքի մասին»,- ասել է Ֆարմանյանը:

Պատգամավորն իր գործընկերներին հիշեցրել է, որ վերջերս  Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծել է լայնամասշտաբ ագրեսիա շփման գծի ողջ երկայնքով, ինչի հետևանքով շրջանառության մեջ է մտել նոր տերմին՝ «չորսօրյա պատերազմ»: Նա ընդգծել է, որ ադրբեջանական բանակը կիրառել է մահացու հարձակվողական զենքեր՝  կոպտորեն խախտելով միջազգային բոլոր նորմերը: «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավական հիմնական փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլն: Ադրբեջանական բանակը նպատակաուղղված թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը զոհվեց, ևս երկու երեխա վիրավորվեց ադրբեջանական զինուժի կողմից դպրոցը գնդակոծելու հետևանքով: Եվ սա քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության միակ դեպքը չէր: Վալերա և Ռազմելա  Խալափյանները՝ տարեց զույգը, սպանվել են իրենց տանը: Ադրբեջանցի զինվորականները կտրել են նրանց ականջները: Նրանք նաև սպանել են 92-ամյա Մարուսյա Խալափյանին, ինչպես նաև խոշտանգել են 104-ամյա Հայկա տատիկին, ով, ի դեպ, 6 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը, որպես երկիր: Սպանված և խոշտանգված անձին ք եղել են տարեց մարդիկ»,- ասել է պատգամավորը:

Ֆարմանյանը հավելել է, որ ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Հայկ Թորոյանը և Հրանտ Ղարիբյանը գլխատվել են ադրբեջանական զորքերի կողմից: «Այո, նրանց գլխատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով: Սոցիալական ցանցերում առկա լուսանկարներն իրական վկայություն են ադրբեջանական զինվորների դաժան վերաբերմունքի: Ավելի ուշ, Քյարամ Սլոյանի կտրած գլուխը զինվորականները ցուցադրել են ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը՝ խրախուսելով ագրեսիան և ատելությունը հայերի հանդեպ: Պաշտոնական Բաքվի կողմից ոչ մի գործողություն չձեռնարկվեց մեղավորներին պատժելու համար: Սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ խախտել է բազմաթիվ միջազգային օրենքներ, այդ թվում՝ Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան, Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պատերազմի զոհերի պաշտպանության Ժնևյան կոնվենցիան և այլն»,- ասել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ խաշտանգված են եղել նաև հայկական կողմին վերադարձված 18 հայ զինծառայողների մարմինները:

Պատգամավորը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը և գրոհայինները իրականացրել են ահաբեկչական գործողություններ ղարաբաղյան բանակի զինվորների և քաղաքացիական բնակչության նկատմամբ, որոնք միջազգային իրավունքներով  որակվում են որպես ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն: «Թե Ադրբեջանի իշխանությունները, թե ռազմական հանցագործություն կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային օրենքների խախտումների և ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:

Նա վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից կատարված բռնությունները և կոչ անել Ադրբեջանի կառավարությանն ապահովել պատշաճ հետաքննություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար: Ֆարմանյանը միջազգային հանրությանը նաև կոչ է արել նամապատասխան միջոցներ ձեռնարկել՝ մարդու միջազգային իրավունքների կոպիտ խախտումները և ընդհանրապես միջազգային օրենքների խախտումները բացառելու համար:

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank