Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննես Մուրադյանի բնակարանից թմրանյութ է հայտնաբերվել
SOCIETYLife.panoram.am-ը գրում է.
Life.panoram.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանի բնակարանի խուզարկության արդյունքում թմրանյութ է հայտնաբերվել, ինչի արդյունքում վերջինիս ներկայացված մեղադրանքի ծավալը կավելանա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Մուրադյանը հոգեկան խնդիրներ ունի, հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննիչի կողմից դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առիթով երեկ ձերբակալվել էր Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը, ով խոստովանել է իր արարքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



