Հարսը հենց հարսանիքի օրը սափրել է գլուխը՝ ի աջակցություն հիվանդ փեսային
LIFEՔանի սրտեր են կոտրվում այս չարաբաստիկ հիվանդությունից։
Լիվերպուլից 44-ամյա Ջոան Լայոնսը եւ նրա ընտրյալը՝ 44-ամյա Գրեգը, մտերիմ ընկերներ են եղել մանկուց։ Նրանք սիրահարվել են առաջին իսկ հանդիպման ժամանակ՝ 14 տարեկանում, բայց Գրեգը համարձակություն չի ունեցել ասել իր զգացմունքների մասին։
«Ես սիրահարվել եմ Ջոանին 14 տարեկանից, երբ առաջին անգամ տեսա նրան։ Ես շատը ամաչկոտ էի, եւ Ջոանը ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Բայց ես միշտ մտածում էի Ջոանի մասին, քանի որ նա է իմ երազանքների կինը»։

Մեկ ու կես տարի առաջ Գրեգը վերջապես ասել է Ջոանի համար այդքան սպասված խոսքերը, բայց ցավոք երջանկությունը երկար չի տեւել։ Շուտով Գրեգի մոտ ուռուցք են հայտնաբերել, եւ զույգը որոշել է շատ շուտ ամուսնանալ։
«Մենք միշտ էլ մտադիր ենք եղել ամուսնանալ, բայց որոշեցինք ամեն ինչ ավելի արագ անել, քանի որ վստահ չեմ, թե դեռ քանի տարվա կյանք ունեմ»,- նշել է Գրեգը։

Չնայած զույգը շատ սեղմ ժամկետներում է կազմակերպել հարսանիքը, բայց այն բավականին հուզիչ եւ տպավորիչ է եղել։ Հարսանիքին հրավիրվել է նաեւ փեսացուի վարսավիրը, եւ Ջոանը նրան խնդրել սափրել գլուխը հենց հանդիսավոր արարողության ժամանակ։ Եվ այս ամենը կատարվել է սաքսոֆոնի գեղեցիկ հնչյունների ներքո։


Ներկաներից շատերը պնդում էին, որ ակնկալել են տխուր արարողություն, բայց ներկա են եղել ամենաերջանիկ, ամենահուզական հարսանիքին։

Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail



