Ամենայուրահատուկ արտաքին ունեցող «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելները»
LIFE«Ամերիկայի հաջորդ թոփ-մոդել» հեռուստաշոուն ստեղծելով սուպերմոդել Թայրա Բենքսը նպատակ ուներ մոդելային ասպարեզ հանել համապատասխան տվյալներ ունեցող երիտասարդներին եւ ցույց տալ, որ նորաձեւությունը սահմանափակումներ չունի: Նա հնարավորություն ընձեռեց ամենատարբեր արտաքին ունեցող մոդելներին, ինչ-որ, չափով կայանալու այդ ասպարեզում: Թայրան, հաճախ, նախապատվությունը տալիս էր յուրահատուկ արտաքինով աղջիկներին եւ տղաներին` ապացուցելով, որ յուրաքանչյուր թերություն նորաձեւության աշխարհում կարող է վերածվել առավելության:
Ներկայացնում ենք շոուի ընթացքում ասպարեզում հայտնված ամենահետաքրքիր արտաքինով մասնակիցներին:
Էլիսոն Հարվարդ

Տիկնիկի աչքեր ունեցող այս աղջիկը հաճախ էր հայտնվում ուշադրության կենտրոնում, սակայն դա ոչ միշտ էր լինում դրական իմաստով: Մասնակցելով մրցույթին` Էլիսոնը հասկանում է, որ իր չափից դուրս լայն բացված աչքերը բոլորովին էլ թերություն չեն. Վառ ապացույց է այն փաստը, որ աղջիկը զբաղեցրել է 12-րդ եթերաշրջանի 2-րդ հորիզոնականը:
Էնն Ուարդ

Շատ բարձրահասակ եւ նիհարակազմ Էնն Ուարդը քասթինգին մասնակցելիս խոստովանել է, որ իրեն հաճախ են ծաղրում բարձր հասակի եւ ոչ ստանդարտ կառուցվածքի պատճառով: Թայրան որոշեց աղջկան հնարավորություն տալ ապացուցելու, որ ինքը ոչ միայն այլմորակային չէ, այլեւ բարձր նորաձեւությանը համապատասխան մոդել է: Այդպես էլ եղավ. Էննը դարձավ 15-րդ եթերաշրջանի հաղթողը:
Շանտել

Այս աղջկա մաշկի վրայի սպիտակ հետքերը ֆոտոշոփի կամ դիմահարդարման արդյունք չեն: Շանտելն ունի մաշկային հիվանդություն, ինչի պատճառով նրա մաշկին տեղ-տեղ երեւում են սպիտակ բծեր: Աղջիկը վաղուց կարողացել է դրանք դարձնել առավելություն: Այժմ նա պահանջված մոդել է տարբեր բրենդների շրջանում: Նա նաեւ Էմինեմի եւ Սիայի Guts Over Fear տեսահոլովակի հերոսուհին է:
Բելլո Սանչես

Այս մոդելը խոստովանել է, որ հաճախ դպրոցում իրեն անվանել են վամպիր կամ կախարդ: Պատճառը սեւամորթ տղայի աչքերի շատ բաց կապույտ երանգն է: Իսկ շատերն էլ համոզված էին, թե Բելոն լինզաներ է կրում: Մինչդեռ երիտասարդի աչքերի երանգը բնության պարգեւ է, որը նորաձեւության աշխարում դիտում են որպես յուրահատուկ առավելություն:
Դեւին Քլարք

Անփույթ արտաքինով եւ պահվածքով այս երիտասարդը մի շարք մոդելային գործակալությունների հետ պայմանագիր ուներ: Սակայն նրա արտաքինը ոչ բոլորին էր համապատասխանում, այդ պաճառով էլ Դեւինին հաճախ չէին հրավիրում մասնակցելու ցուցադրությունների: Թայրա Բենքսը որոշեց այս երիտասարդին էլ տալ կայանալու հնարավորություն: Արդյունքում, Դեւինը դարձավ հայտնի նախագծի 22-րդ եթերաշրջանի մասնակից:
Սյունե Առաքելյան



