Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ զինծառայող է մահացել
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



