Toyota-ն երկրաշարժի պատճառով դադարեցնում Է իր գործարանների աշխատանքը Ճապոնիայում
SOCIETYToyota Motor ավտոմոբիլաշինական կորպորացիան Կյուսյու հարավարեւմտյան կղզում տեղի ունեցած մի շարք ուժգին երկրաշարժերի հետեւանքով դետալների մատակարարման շղթայի խափանումների պատճառով սկսել Է դադարեցնել իր հավաքման գծերի աշխատանքը Ճապոնիայում: Ներկայում, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հինգ ձեռնարկություններ են կանգնեցվել Ֆուկուոկայի եւ Այիթիի պրեֆեկտուրաներում, որտեղ գտնվում Է կորպորաց իայի կենտրոնակայանը:
Ընդամենը Toyota-ն պլանավորում Է Ճապոնիայի տարածքում կանգնեցնել 16 հավաքման գծերից 15-ը: Դրանք չեն աշխատի առնվազն մինչեւ ապրիլի 25-ը: Դետալների մատակարարման գործում տեղի ունեցած խախտումները հանգեցրել են նաեւ Միյագիի եւ Իվատեի պրեֆեկտուրաներում Daihatsu հավաքման ձեռնարկությունների փակման անհրաժեշտությանը:
«Նիկեյ» առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:
Տարերքի հարվածի պատճառով Կյուսյու կղզում դադարեցվել Է ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքը: Դրանց թվում Է Toyota-ի հանգուցային մատարարարներից մեկը՝ Aisin Seiki ընկերությունը, որը Կումամոտոյի պրեֆեկտուրայի իր գործարանում թողարկում Է դռներ, շարժիչներ եւ ավտոմեքենաների մի քանի այլ դետալներ: Այստեղ չեն աշխատում նաեւ Sony, Honda Motor, Bridgestone, Mitsubishi Electric ձեռնարկությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



