Քաբուլում առնվազն 20 մարդ Է զոհվել ահաբեկչական պայթյունից, վիրավորվել Է շուրջ 200 մարդ
SOCIETYՔաբուլի կենտրոնում առնվազն 20 մարդ Է զոհվել մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Tolo News հեռուստաալիքը: Մինչդեռ Hama Press աֆղանական գործակալությունը գրում Է 30 զոհվածների մասին:
Հօդս Է ցնzել ականապատված ավտոմեքենան, որը կառավարում Էր մահապարտ-ահաբեկիչը: Դա տեղի Է ունեցել Քաբուլի կենտրոնում, որտեղ տեղավորված են Անվտանգության ազգային վարչության կենտրոնակայանը, պաշտպանության նախարարության շենքը եւ ԱՄՆ-ի դեսպանատունը: Պայթյունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում Է նախագահական պալատը:
Պայթյունից տուժածների թիվը հասել Է 198-ի: Այս տվյալները հայտնել Է Աֆղանստանի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Կավոսին հաստատել Է, որ պայթյունի հետեւանքով վերքեր Է ստացել գրեթե 200 մարդ:
Աֆղանցի թալիբներն արդեն ստանձնել են Քաբուլում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես նշում Է AP գործակալությունը, հայտարարել Է ծայրահեղական շարժման «մամուլի քարտուղար» Զաբիուլլա Մուջահիդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



