Թբիլիսիի մերձակայքում խոշոր շուկայի պահեստ Է այրվել
SOCIETYՀրդեհ Է մոլեգնել Թբիլիսիի մերձակա Լիլո խոշոր մեծածախ շուկայի 450 քառակուսի մետր տարածքով պահեստում, այրվել են ավելի քան 200 հազար դոլար արժողությամբ ապրանքներ, տուժել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
«Տեղում աշխատել են 12 հրշեջ բրիգադներ, հրդեհը մարվել Է: Այրվել Է պահեստի 450 քառակուսի մետր տարածք, որտեղ տեղավորված Էին կենցաղային իրեր: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են»,- լրագրողներին ասել են ծառայությունում:
Շուկայի աշխատակիցները հայտնել են, որ հրդեհն իրենց անհայտ պատճառներով սկսվել Է վաղ առավոտյան:
«Պահեստը փակ Էր, տեղում ոչ ոք չի եղել: Տուժել Է երկու մարդ՝ մի հրշեջ եւ մեկ աշխատակից, որը տեղափոխվել Է հիվանդանոց, քանի որ ապրումներից ինսուլտ Է տարել»,- ասել Է շուկայի աշխատակիցնեից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



