Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստ քաղաքն ա, եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը.«Առավոտ»
SOCIETY«Լուսանկարում թալիշցի Յաշա Ավանեսյանն է՝ 91 տարեկան, Հայրենական պատերազմի վետերան։ Այժմ նա իր ընտանիքով Վանաձորին կից Շահումյան գյուղում է տեղավորվեք բարեկամի տանը։ «Իմ ընտանիքը բոլորը զինծառայող են, բոլորն Էլ ծառայության մեջ են՝ աղջիկ թե տղա, մեկը՝ Շուշի, մեկը՝ Մատաղիս, մեկը՝ Թալիշ... մեծ թոռս մայոր ա, փոքր թոռս՝ լեյտենանտ... Փոքր տղաս Էլ 40 տարի ա՝ Ղավիթաշեն Էր ապրում, հենց պատերազմը սկսվեց, եկավ հայրենիքը պաշտպանելու։ Իմ ապուպապը Զանգեզուրից Է, Կորնիձոր գյուղից։ 1600-ականներին եկել են Թալիշ, հիմնվել ու մնացել։
Ես 91 տարեկան եմ, ունեմ 25 թոռ ու 25 ծոռ, իմ ընտանիքից միայն իմ կինս ա պակաս, մահացել ա տասը տարի առաջ... Աշխարհքում ման գալու համար օտարությունն ա լավ, բայց ապրելու համար՝ հայրենիքը։ Հայաստանն Էլ ա մեր հայրենիքը, բայց որ Ղարաբաղը կորցնենք, Հայաստանն Էլ կկորցնենք։ Ղարաբաղը Հայաստանի համար Բրեստ քաղաքն ա, եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը»,– ասում Է Յաշա Ավանեսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



