Նա տեսավ բենզալցակայանում կանգնած տղամարդու, ով լաց էր լինում․ պատճառն անսպասելի էր․․․
PHOTO
Ամերիկուհի Նիկոլ Մերի Հայնցը հուզիչ պատմություն է պատմել Ֆեյսբուքի իր էջում։
«Ես աշխատանքի էի գնում եւ կանգ առա բենզալցակայանում, քանի որ մեքենայիս բենզինն ավարտվում էր։ Մոտենալով բենզալցակայանին՝ տեսա մի տղամարդու, ով կանգնած լաց էր լինում։ Ես ավելի ուշադիր նայեցի նրան ու հանկարծ նկատեցի մի բան, որից սիրտս կտոր-կտոր եղավ՝ չնայած ձմեռ էր, նա հողափաթերով էր․․․
Ես նայեցի նրա մեքենային ու տեսա կնոջը, ով լաց էր լինում, իսկ հետեւի նստարանին երկու դեռահաս աղջնակներ էին, գրկել էին իրար, որ տաքանան։
Ես մոտեցա ու հարցրի, թե ինչ է եղել։ Նա արցունքներով լի աչքերով նայեց ինձ ու ասաց․ «Ես չեմ կարողանում ապահովել իմ ընտանիքը»։ Երեւում էր, որ տղամարդը պարտականությունների ներքո վերջնական կոտրվել էր։ Ես ասացի, որ կվճարեմ նրա բենզինի համար, եւ նա ապշած էր․․․
Տեսնելով, թե ինչ է կատարվում՝ նրա կինը մոտեցավ ինձ ու սկսեց ջերմագին շնորհակալություն հայտնել։ Ես խնդրեցի կնոջը գալ ինձ հետ դեպի իր մեքենան, երջանիկ պատահականությամբ ինձ մոտ բավականին շատ իրեր կային։ Մի քանի օր առաջ իմ ճամպրուկը կորել էր, ու ես ինձ նոր հագուստ էի գնել, հետո ճամպրուկս գտել էին, ու ես նոր-նոր վերցրել էի այն։ Ես նրան տվեցի իրերով լի ճամպրուկս, եւ կինն ապշած էր։
Ականատեսներն էլ անտարբեր չմնացին, եւ ով ինչով կարող էր, օգնեց նրանց։ Ընտանիքն ապշած էր, նրանք չէին սպասում, որ իրենց այդպես կօգնեն անծանոթները։
Այս դեպքից հետո ես հասկացա, որ մարդկայնությունն անչափ կարեւոր է, եւ որ չի կարելի անտարբեր լինել»։
Պատրաստեց Past.am-ը:




















































