Կանադայում մարզիչն օդից որսացել է ընկնող մարմնամարզուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEԿանադական Օնտարիո նահանգում ընթացող Կանանց գեղարվեստական մարմնամարզության առաջնության ժամանակ Քեյդենս անունով 11-ամյա մասնակիցն իր մարզչի զգոնության շնորհիվ կարողացել է խուսափել ընկնելուց ու գլխի լուրջ վնասվածքից։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, մարմնամարզուհին ձողերի վրա վարժությունը բավական լավ է կատարել, սակայն ինչ որ պահի կորցրել է հավասարակշռությունը։

Բարեբախտաբար, Վիտալի անունով մարզիչը, ով կանգնած է եղել աղջկան շատ մոտ, ճիշտ պահին որսացել է նրան ու թույլ չի տվել գլխի վրա ցած ընկնել։

«Ես անասելի հպարտ եմ նման մարզիչ ունենալու համար»,- ավելի ուշ խոստովանել է Քեյդենսը։

Տեսանյութը՝ այստեղ
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



