Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմը դոլարներով. որքա՞ն ծախսեց Ադրբեջանը 4 օրում

ANALYSIS

Ցանկացած պատերազմական գործողություն, համամարդկային աղետ լինելուց զատ, նաև ունի խորը տնտեսական բովանդակություն: Մարդկային, տարածքային և այլ ոչ նյութական կորուստներին զուգահեռ, մարտնչող կողմերն իրականացնում են նաև հսկայական ծախսեր և ունենում նյութատեխնիկական ահռելի կորուստներ: Այդ կորուստներն առավել մեծացել են վերջին դարաշրջանում, երբ ավելացել է ռազմական գործողություններում գերժամանակակից տեխնիկայի ներգրավվածությունը: Եթե նախկինում պատերազմի հիմնական կորուստը մարդկային զոհերն էին, ապա այսօր արդեն գնալով ավելանում են տեխնիկական կոուստները, որոնք էլ հանգեցնում են տնտեսական հետևանքների:

Այս առումով բացառություն չէր նաև ապրիլ ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում կայացած 4-օրյա պատերազմը: Այն առանձնացավ Ադրբեջանի կողմից ներգրավված տեխնիկայի մեծ քանակով և ոչ պակաս մեծ կորուստներով: Փորձենք հաշվարկել, թե որքան կորցրեց Ադրբեջանը այդ 4 օրվա ընթացքում:

Համաձայն պաշտոնական և հաստատված տեղեկությունների՝ ապրիի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի տեխնիկական կորուստները եղել են 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 5 ՀՄՄ (ԲՄՊ), 3 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Սրանք պաշտոնապես հաստաված կորուսներն են, իսկ թե որքան տեխնիկա է վնասվել և շարքից հանվել հակառակորդի թիկունքում իրականացրած հրետանային հարվածների արդյունքում, թերևս չի բարձրաձայնվում: Փորձենք ներկայացված տեխնիկական կորուստները վերածել դոլլարների՝ կիրառելով դրանց միջին շուկայական գները:

Այսպիսով, խփված 24 տանկերից առնվազն 8-ը եղել են Տ-90, որոնց շուկայական գինը կազմում է միջինը 3.2 միլիոն ԱՄՆ դոլար, մյուս 18 տանկերը, թեև եղել են ավելի հին Տ-72-ներ, սակայն մոդեռնիզացված էին, ուստի դրանց շուկայական գինը ևս բավականին բարձր է՝ 1.8-2 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով, միայն խփված տանկերի արժեքը գերազանցում է 60 միլիոն ԱՄՆ դոլարը:

Նման պատկեր է նաև խփված 5 ՀՄՄ-ների հարցում՝ դրանք կա´մ ՀՄՄ-3 մեքենաներ են, կա´մ ՀՄՄ-2-ի մոդեռնիզացված տարբերակները, որոնց շուկայական գինը գրեթե հավասար է: 2014 թվականին Ռուսաստանից գնված 90 միավոր ՀՄՄ-3 մեքենաների համար Ադրբեջանը վճարել էր 220 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ յուրաքանչյուր միավորի համար շուրջ 2.4 միլիոն դոլար: Սա, իհարկե, ավելի ցածր է ՀՄՄ-3-ի շուկայական գնից, սակայն փաստացի Ադրբեջանի խոցված 5 ՀՄՄ-ները արժեցել են 12 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաջորդն ուշադրության են արժանի խփված 3 զրահապատ մեքենաները (ԲՏՌ), ոոնց արժեքը տատանվում է 700-800 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ խփված 3 զահապատ մեքենաների ընդհանուր արժեքը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար է:

Անդրադառնալով հակառակորդի հրթիռահրետանային տեխնիկայի կորուստներին՝ պետք է փաստենք՝ խոցված մեկ «ՏՕՍ-1Ա » հրանետ և մեկ ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: «ՏՕՍ-1Ա » հրանետը բավականին նոր է Ադրբեջանի զինանոցում, իսկ շուկայական արժեքը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ-ն ունի ավելի համեստ արժեք՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Անդրադառնանք Ադրբեջանի օդային կորուստներին: Խոցված 2 ուղղաթիռները եղել են «Մի-24», որոնցից առնվազն մեկը մոդեռնիզացված՝ մինչև «Մի-24G» մակարդակի: Այսօրինակ ուղղաթիռի մեկ միավորի շուկայական գինը շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլար է, այսինքն՝ խոցված 2 ուղղաթիռների արժեքը գրեթե 40 միլիոն ԱՄՆ դոլար է:

Քառօրյա պատերազմում ավելի մեծ էր անօդաչու թռչող սարքերի ներգրավվումը: Ուշադության է արժանի հատկապես հարվածային ԱԹՍ ների կիրառումը, որը թերևս հարիր է գերժամանակակից պատերազմներին: Կիրառված բազմաթիվ ԱԹՍ-ներից մերոնց հաջողվել է խոցել 12-ը, որոնք հիմնականում հետախուզական ԱԹՍ-ներ էին: Կախված ԱԹՍ-ների տեխնիկական բնութագրիչներից՝ դրանց գինը խիստ փոփոխական է՝սկսած 400 հազարից մինչև 12 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է մեր կողմից խոցված տարբեր տեսակներին, ապա դրանց արժեքները, տարբեր աղբյուրների գնահատմամբ, տատանվում է 800 հազարից մինչև 1,2 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաներում, իսկ բոլոր 12 խոցված ԱԹՍ-ների ընդհանուր արժեքը մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար է:

Ադրբեջանի կրած նյութատեխնիկական կորուստների թվին է դասվում նաև 1 հատ ինժեներական մեքենա, տասնյակ բեռնափոխադրման միջոցներ, այդ թվում՝ առգրաված 1 հատ «Ուրալ» մակնիշի բեռնատարը և զինվորական թեթև տեխնիկան: Սրանց թիվը թեև հստակ հայտնի չէ, սակայն, անկասկած, դրանց արժեքների հանրագումարային թիվը ևս հաստատապես բավականին խոշոր կլինի:

Ամփոփելով տեխխնիկական կորուստները և հանրագումարի բերելով վերը նշված թվերը՝ կարող ենք փաստել, որ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկայի կորուստ:

Սա միայն խոցված տեխնիկայի մասով. Չորս օրվա ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, որոնց թվում մեծ թիվ են կազմել ավելի թանկ հրթիռային արկերն ու միջոցները, դրանց հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծախսերի թվին պետք է գումարել նաև ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված եւ շարքից հանված զինվորականների, հատկապես՝ հատուկ ջոկատայինների պատրաստության, վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը, բնակչության մեծ զանգվածների տեղափոխման ծախսերը, որոնք հաստատապես էլ ավելի կմեծացնեն ծախսերի հանրագումարը: Ամփոփ տվյալներով՝ 4-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կրել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ կորուստ:

Հայկ Բեջանյան, վերլուծաբան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference