ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով
SOCIETYՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ապրիլի 19-ին և 20-ին կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Ապրիլի 19-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս- քարտուղարները: Կքննարկվեն 2015թ-ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ:
Ապրիլի 20-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ 2015թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ա.Գ. Պետրոսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Վ. Պապոյանը կներկայացնեն «Օպտիկական դիէլեկտրիկ բյուրեղներ. աճեցումից մինչև կիրառությո ւն» գիտական զեկուցումը:



