Վեր են հանվել Հայոց ցեղասպանության պատմաիրավական հիմքերն ու հայկական կողմի գործելու հնարավորությունները
SOCIETYՀայոց ցեղասպանության հետևանքների վերացում, այն է` հողային և նյութական հատուցում: Սա է դրված հայ ժողովրդի կողմից բարձրացվող պահանջատիրության խնդրի հիմքում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱպատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Ժամանակին մենք գտնվում էինք մի վիճակում, երբ առավելապես խոսում էինք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Բարեբախտաբար, վերջին տասնամյակի ընթացքում մենք կարողացանք մեր մոտեցումներն արմատապես փոխել: Մեր խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, Հայոց ցեղասպանոթյան փաստն հստակ է ու հայտնի ամբողջ աշխարհին: Ուրախալի է, որ այժմ մենք մեր պայքարն ամբողջապես պատկերացնում ենք պահանջատիրության տեսանկյունից: Պահանջատիրություն ասելով` հասկանում ենք Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման անհրաժեշտություն, եթե բաց տեքստով ասենք, ապա նկատի ունենք հողային և նյութական հատուցման խնդիր: Մեր աշխատությունները կառուցել ենք այդ ոգով: Ուսումնասիրություններում կանգ ենք առել այնպիսի մի հանգամանքի վրա, որը հայրենազրկումն է»,-ասաց Աշոտ Մելքոնյանը` ներկայացնելով «Ցեղասպանություն և հայրենազրկում» գիրքը: Ըստ ինստիտուտի տնօրենի` պարտավոր ենք ցույց տալ, որ հայերի հետ ոչ միայն տեղի է ունեցել ցեղասպանություն, այսինքն` էթնիկ հողի վրա սպանություն, այլև հայրենազրկում, որը ցեղասպանության հետ մեկտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նա ընդգծեց, որ ազգին ֆիզիկապես բնաջնջելուց բացի, երբ նրան զրկում ես հայրենիքից, ապա ցեղասպանության գործընթացը շարունակվում է, որովհետև անհայրենիք ժողովուդն ի վերջո դատապարտված է ամբողջովին բնաջնջման:
Ի հավելումն Աշոտ Մելքոնյանի ներկակացրած դրույթների՝ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնիվարիչ Արմեն Մարուքյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքներ ասվածը բաժանվում է հինգ հիմնական խմբի` հայրենազրկում, մշակութային ժառանգության հսկայական կորուստ, մարդկային կորուստներ, հոգեբանական հետևանքներ:
«Մեր աշխատանքների մեջ անդրադարձ է կատարվել այդ խնդիրներին, վեր են հանվել պատմաիրավական հիմքերն ու հայկական կողմի գործելու հնարավորությունները: Ներկայացվել են այն փաստական հանգամանքերը, միջազգային իրավունքի այն նորմերը, որոնց համադրությամբ պետք է փորձենք քայլեր կատարել: Մասնավորապես, ՀՀ նախագահի դրամաշնորհով հրատարակվել է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիրքը: Այստեղ մատնանշում ենք, թե ապագայում ներկայացվող հայտում ինչ փաստարկներ, ինչ իրավական նորմեր պÕ �տք է լինեն, և ինչպիսի նախադեպեր կան, այդ թվում ՄԱԿ-ի միջազգային դատարանում տեղի ունեցած գործերի հետ կապված»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Նրա խոսքով, պարզ է, որ միջազգային դատարանները լիակատար օբյեկտիվ չեն, հաճախ քաղաքական պատվեր է կատարվում, ինչպես օրինակ, վերջին ամենահայտնի դեպքի` Փերինչեքի տխրահռչակ գործի ժամանակ, երբ երկակի լղոզված ձևակերպումներով վճիռ կայացվեց:
«Դրա համար կատարեցինք աշխատանք, ուսումնասիրեցինք քաղաքական այն ֆոնի նախապատրաստումը, որով ապահովվելու է դատարանի անկողմնակալ գործունեությունը: Հիմնական դրույթը, որը փորձել ենք զարգացնել, այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեր լոբբիստական կառույցները պետք է կարողանան համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններում ստեղծել որոշակի նախատրամադրվածություն, որ նրանք գոնե չխանգարեն, երբ Հայաստանը պատրաստ լինի հայցով դիմելու միջազգային դատարան: Թույլ տալ, որ դատարանն ինքնուրույն կայացնի այդ որոշումը: Õ �ինչ մենք այդ նախատրամադրվածությունը չենք ձևավորել, շատ վտանագավոր է դիմել միջազգային դատարան»,-ասաց Արմեն Մարուքյանը: Նրա խոսքով,՝իրենք ի հայտ են բերել փաստարկներ, որոնք հիմնավորում են, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Թուրքիան ունի բազմաթիվ հակասություններ. սրանք այն ռեսուրսն են, որը պետք է Հայաստանի դիվանագիտությունը, լոբբիստական կազմակերպությունները օգտագործեն:



