Պարտվողական միաբանություն կամ Ֆիլոսներն ու ֆալոսները
SOCIETYԱյն իրավիճակը, որում հայտնվել է գործարար Լեւոն Հայրապետյանը, ստեղծվել է ՌԴ-ում հայկական սփյուռքի եւ ՀՀ-ում հայ հանրության անմիաբանության արդյունքում: Եվ ռուսական իշխանություններն արտառոց ոչինչ չեն արել:
Հիշում ենք եւ չենք մոռանում. Նրանք մեր դաշնակիցը չեն ու վերջ: Այսօր համացանցում աչքովս ընկավ մի ստորագրահավաք, որի նպատակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել, որպեսզի նա, համաձայն այդ երկրի օրենսդրության, միջնորդի ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին կամ, որ ավելի ճիշտ է, ազատ արձակի Լեւոն Հայրապետյանին: Այդ ստորագրահավաքը ամիսներ շարունակ պտտվում է, սակայն այդպես էլ չի հասել անհրաժեշտ թվին՝ 7500-ին:
Ողջ հայությունից այս ստորագրահավաքին արձագանքել է ընդամենը 5000-ից մի փոքր ավելի մարդ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայությանը, ապա այս կողմից Հայրապետյանը որեւէ աջակցություն այդպես էլ չստացավ: Այս կողմում քար լռություն է: Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, հանրությունը նույնպես դավաճանաբար լքել են Լեւոն Հայրապետյանին, մարդու, ով բավականին երկար ժամանակ հենց Արցախում խորհրդանիշ էր համարվում, հայաստանցիների աչքերով՝ Արցախի խորհրդանիշերից մեկը:
«Ֆիլոսները» նույնպես լուռ են: Սա դավաճանություն է՝ պայմանավորված «մեծ եղբոր» սրտով գնալու հիվանդությամբ ու վախերով, որից Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ձերբազատվել արդեն 20 տարի: Ի՞նչ կլիներ, եթե Հայրապետյանը բանտարկված լիներ Ադրբեջանում: Ի՞նչ է, «դաշնակցի» ձաղկումները հաճո՞ւյք են պատճառում:
Գագիկ Աղբալյան



