Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի բարեկամներն իսլամական աշխարհում

ANALYSIS

Թուրքիայում ապրիլի 13-15-ը տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության հերթական 13-րդ գագաթաժողովը: Այդ միջոցառումը ևս մեկ անգամ ցույց է տվել իսլամական աշխարհում առկա հակասություններն ու պառակտումը: Մի կողմից՝ սուննի իսլամադավան Թուրքիան և Սաուդյան Արաբիան են՝ իրենց արբանյակներով, մյուս կողմում Իրանն է` շիա իսլամադավան այլ երկրների հետ միասին:

Այդ կառույցը միավորում է 56 իսլամական պետության, որոնց թվում են ՀԱՊԿ-ում Հայաստանի «դաշնակից» համարվող թյուրքալեզու Ղազախստանը և Ղրղըզստանը: Կազմակերպությանն անդամակցում են նաև Իրանն ու Ադրբեջանը: Իրանի դաշնակից և Հայաստանի բարեկամ Սիրիայի անդամակցությունն այդ կառույցին դադարեցվել է 2012-ին: Ուշագրավ է, որ միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մեկ այլ «դաշնակից» Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

Վերջինս գովաբանել է իսլամական երկրների այդ միավորումը, նշել, որ այն կարող է խաղաղություն բերել աշխարհին: Մյուս կողմից՝ Բելառուսի նախագահը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելու մասին: Լուկաշենկոն հետապնդում է նախ և առաջ տնտեսական շահ: Նա ցանկանում է Ռուսաստանում արգելված թուրքական ապրանքներն ուղղել Բելառուս, որտեղից դրանք հեշտությամբ կարող են վերաարտահանվել Ռուսաստան: Գաղտնիք չէ, որ Բելառուսի տարածքից Ռուսաստան են ներթափանցում եվրոպական արգելված ապրանքները:

Բացի դրանից` թուրքական ընկերությունները կարող են Ռուսաստանի փոխարեն գործունեություն ծավալել Բելառուսում: Ի վերջո, գործում է Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև վերացված են առևտրային խոչընդոտները, կա ազատ վիզային և այլն: Այսինքն` Բելառուսի նախագահը փորձում է օգտվել ռուս-թուրքական հակասություններից` փաստացի գործելով Ռուսաստանի և Հայաստանի շահերի դեմ: Բայց Լուկաշենկոն չէ, որ մեզ հետաքրքրում է:

Իսլամական երկրների այդ կազմակերպության գագաթաժողովի հանդեպ մեր հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այնտեղ քննարկվել է նաև Արցախյան հակամարտությունը: Գագաթաժողովի արդյունքում ընդունվել է 218 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որի 16 և 17-րդ կետերը վերաբերում են Արցախյան հակամարտությանն ու Հայաստանին: Այն ամբողջությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, գրված է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից, որ Հայաստանը «օկուպանտ» է: Այդ հայտարարության տակ ստորագրել են նաև ՀԱՊԿ անդամներ Ղազախստանն ու Ղրղըզստանը:

Բայց այդ՝ եզրափակիչ հայտարարության մեջ առկա են նաև Իրանի և Լիբանանի դեմ ուղղված կետեր: Մասնավորապես Իրանը մեղադրվում է միջազգային ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Սուննի իսլամ դավանող երկրները հորդորել են Իրանին չխառնվել Սիրիայի, Եմենի, Բահրեյնի և Սոմալիի ներքին գործերին:

Լիբանանի «Հեզբոլլահ» շիա շարժումը համարվել է ահաբեկչական, այն մեղադրվում է Սիրիայում, Եմենում, Քուվեյթում և Բահրեյնում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահը», ըստ սուննի իսլամ դավանող երկրների, խաթարում է կազմակերպության անդամ երկրների կայունությունն ու անվտանգությունը:

Արդյունքում՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բոյկոտել է գագաթաժողովը և լքել այն՝ այդ հայտարարության տեքստն ընդունելուց առաջ: Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները նույնպես իրենց դժգոհությունն են հայտնել այդ մեղադրանքների կապակցությամբ: Մյուս կողմից՝ որոշ սուննի իսլամ դավանող երկրներ անգամ բացահայտ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել Թուրքիայի նկատմամբ: Մասնավորապես, Եգիպտոսի նախագահն ու Հորդանանի թագավորը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին:

Թուրքիայի և այդ երկրների միջև հարաբերությունները լարվել են «արաբական գարնան» հեղափոխական իրադարձություններից և Սիրիայում պատերազմական գործողություններից հետո: Թուրքիան աջակցում է ծայրահեղ իսլամիստներին: Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից հետո այսօրվա իշխանությունների և Էրդողանի կառավարության միջև հարաբերությունները շատ լարված են:

Հետաքրքիր է, թե ինչպես են Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներն այդ գագաթաժողովի շրջանակում արտահայտվել Արցախյան խնդրի վերաբերյալ: Դե, Թուրքիայի պարագայում ամեն ինչ հասկանալի է, այդ երկրի իշխանություններն անվերապահորեն աջակցում են Ադրբեջանին: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծել «կոնտակտային խումբ», որպեսզի «Ադրբեջանին վերադարձվեն իսլամական հողերը»: Մյուս կողմից՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ալիևի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և փնտրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:

Այս համեմատությունից ակնհայտ է դառնում, թե որքան են բախվում Թուրքիայի և Իրանի շահերը: Ուշադրության է արժանի նաև Ալիևի հանդիպումն այսպես կոչված «Ղրիմի թաթարների Մեջլիսի առաջնորդներ» Մուսթաֆա Ջեմիլյովի և Ռաֆատ Չուբարովի հետ: Ռուսաստանը պաշտոնապես նրանց մեղադրում է Ղրիմի շրջափակումը կազմակերպելու և մի շարք հանցագործությունների մեջ: Նրանց դեմ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել: Եվ Ալիևը հանդիպում և բանակցում է Ռուսաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնող անձանց հետ: Դա անում է Ադրբեջանի նախագահը, որին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը օրերս կոչում էր ռազմավարական գործընկեր:

Այսպիսով, իսլամական աշխարհում կան լուրջ ներքին հակասություններ: Սուննի իսլամի առաջնորդ է ուզում դառնալ Թուրքիան, իսկ Իրանը, այսպես թե այնպես, շիաների պաշտպանն է: Հանգամանքների բերումով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խնդիրներ ունեցող ցանկացած երկիր Հայաստանի պոտենցիալ բարեկամն է: Ուստի Հայաստանի դիվանագիտության խնդիրն է հատկապես Արցախյան հակամարտության սրացման այս օրերին լուրջ ջանքեր գործադրել Իրանի և Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող մերձավորարևելյան այլ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Մյուս կողմից էլ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին խնդիր ունի վերանայել հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի «դաշնակիցների» հետ:

Տիգրան Խաչատրյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy