Ողբերգական վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին . վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 17-ին, ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi Pajero io» մակնիշի 26 UU 942 համարանիշի (վարորդ` 41-ամյա Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները ավտոմեքենաից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդի դին, հոսանքազրել են ավտոմեքենան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



