Yerevan, 28.November.2025,
00
:
00
BREAKING


Վախ չուներ, շտապում էր հասնել, օգնել բոլորին, շտապում էր ապրել. ընտանիքը Արցախում հերոսաբար զոհված «Մանումենտցի Կյաժի» մասին

SOCIETY

Shabat.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Մարտակերտում, հերոսի մահով զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի տանն եմ: Ռոբերտի ընտանիքը բազմանդամ է ու նրանցից յուրաքանչյուրն այնքան լուսավոր ու հարազատ է, որ կարծես հարցազրույցի եկած չլինեմ:

Սեղանի շուրջ են հայրը, մայրը, պապիկը, տատիկը, եղբայրը, հորաքույրը, ընկերները, վերջում նրանց է միանում ընտանիքի կրտսերը՝ մոտ 2-ամյա Գևորգը, ում Ռոբերտը Գևսիկ է կոչել:

Ողջ զրույցի ընթացքում Ռոբերտի հայրը՝ պարոն Ալեքսանդրը, անընդհատ մոտենում է պատուհանին ու վարագույրը բացելով, դուրս նայում, կարծես սպասում է…

Թվում է, թե զրույցը պիտի ծանր սկսվի ու ավարտվի, բայց, զարմանալիորեն, ընթացքում հասկանում եմ, որ Ռոբերտի մասին տխրելով չի լինի պատմել:

19-ամյա Ռոբերտը քայլող ուրախություն է եղել՝ վառ ու լուսավոր:

Փոքրիկ Գևորգը Ռոբերտի հորեղբոր տղան է՝ նրա պես սպիտակամաշկ ու կապույտ աչքերով: Ռոբերտի մայրը՝ տկն. Աննան, նրան իր որդու պես է սիրում, ասում է՝ Ռոբերտի պես չարաճճի է, շարժուն: Ընտանիքը համաձայնել է պատմել իրենց Ռոբերտի՝ «Մանումենտցի Կյաժի»  մասին:

Աննա Աբաջյան (մայր) -Ռոբերտը ծառայության ընթացքում միշտ հարցնում էր՝ մամ, տեսնես, երբ հետ գամ, Գևսիկը ինձ կհիշի՞: Ինչքան էր ուրախացել Գևորգի ծնվելուց: Շատ է սիրել նրան, շատ կապված է եղել: Ռոբերտի համար հայրն իդեալ էր, որ մի բան հայրն ասում էր, վերջ, այդպես պիտի լիներ, ուրիշ ձև չկար: Փորձում էր նմանվել՝ հայրը ոնց է ուտում, ուտելուց ոնց է նստում, ոնց է պառկում: Ռոբերտը յուրահատուկ էր, չգիտեմ՝ իր նման երկրորդը կլինի՞:
Բոլորի մասին մտածել է ՝ ես կտանեմ, ես կբերեմ, ես կանեմ, ես, ես, ես… Չեմ հավատում, որ չի գալու տուն, անընդհատ շարժման մեջ էր, ասում էր՝ մամա վռազ եմ, հեսա կգամ, մամ ջան: Անդադար գնում գալիս էր: Ինձ թվում է ՝ ինքը ծառայության մեջ է, պիտի գա: Ռոբերտն ավարտեց բժշկական ուսումնարանը, ոնց ավարտեց չիմացանք, հետո ընդուվեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: Մտել է ռեկտորին ասել՝ ուզում եմ երրորդ կուրս նստել, պիտի գնամ ծառայության, չեմ ուզում տարիներ կորցնեմ, այն, ինչ պիտի առաջին-երկրորդ կուրսում սովորեմ, ես արդեն գիտեմ: Մի խոսքով, ինքը հասավ իր ուզածին, զանգեց ասաց՝ ընդունվել եմ, հետո ուզում էր մագիստրատուրան շարունակել Բժշկական համալսարանում: Էնքան նպատակներ ուներ, էստեղ չէր աշխատելու, ավարտելու էր, գնա Մոսվա, որ հոր կողքին լինի: Ռոբերտը ոչ մի բանից չի վախեցել երբեք, ասում էր՝ թող իրենք ինձնից վախենան, ես ինչի պիտի վախենամ: Մի հարևան ունեինք, իրար չէին հասկանում, վերջը այդ մարդը ծառայությունից առաջ դիմում էր գրել երեխու վրա, տարան քաղմաս, ուզում էի հետը գնայի, չթողեց, ասաց՝ գալիս ես քաղմաս, ինչ անես դու: Զանգում եմ անհանգստացած, վերցրեց, ասաց՝ մամ ջան, մի անհանգստացի, չմեռանք, սաղ մնացինք «աբիզյանկում » էլ նստանք…
Մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գալիս: Երբ զանգում էի՝ այստեղ, այնտեղ և ամենուր էր, մեկ՝ Կոմիտաս, մեկ՝ Զեյթուն, հետո՝ Մանումենտ, անընդհատ պտտվում էր, չէր կարողանում տեղում նստել: Մենք Մոսկվայում էինք, երբ էս ամենը սկսվեց, վերջին ագամ զանգել է ամսի 1-ին՝ իր հոր ծննդյան օրը: Առավոտյան զանգեց, շնորհավորեց ու վերջ…Մեզ ամսի 9-ին են հայտնել…
Ես սպասում եմ, ես անընդհատ այդ օրերին էլ եմ սպասել եմ, որ ինքը պիտի զանգի ասի՝ մա՛մ, ես ողջ եմ, ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ…երևի էնքան լավն էր, Աստված տարավ իր մոտ, ասաց՝ հերիքա, մի քիչ էլ ես … Հորաքրոջ աղջիկը երազին տեսել է Ռոբերտին, ասել է՝ դուք ինչի եք լացում, ինչի եք վատ զգում, ես շատ լավ եմ, դուք տեսա՞ք, ես ինչքան ադրբեջանցի եմ սպանել, տեսե՞լ եք, իմացե՞լ եք էդքան բան, գնացեք ուրախացեք, ես շատ լավ եմ, էնքան ուրախ է եղել երազում:
 
Գևորգյան Անահիտ (տատիկ)- Ռոբերտը միշտ ավագ է եղել, ասում էր՝ ավագ են տվել, դե գիտես՝ դպրոցում ավագ էի, քոլեջում ավագ էի, հիմա ստեղ էլ եմ ավագ: Ասում էի՝ բալա, հասկանո՞ւմ ես, որ պատասխանտավություն ես վերցնում քո վրա, ասում էր՝ պիտի անպայման դառնամ սերժանտ: Արձակուրդ էր եղել, մի համազգեստ էլ գնեցինք, տարավ իր հագով սարքեց, հագից չէր ուզում հանել, հպարտանում էր դրանով, զինվորական էլ չենք ունեցել ընտանիքում… Մի օր դպրոցում անկարգություն էր արել, տնօրենն ասաց՝ 15 օրով հեռացվում ես դպրոցից, ասել էին տատիկիդ խաթր են գնահատականները դնում, որոշեց, որ դպրոց պիտի գա, տետրերը ցույց տա: Ասացի ՝ 15 օր հետո կտանես, ասաց՝ չէ կասեն 15 օրում է գրել, մտանք տնօրնին մոտ, ասաց ՝ ես դպրոց չեմ եկել, եկել եմ տետրերը թողնեմ, որ տեսնեք՝ ես ախատում եմ: Բոլոր առարկաների տետրերը կոկիկ, գեղեցիկ: 6-րդ դասարանի նամակն էինք գտել Ձմեռ պապիկին գրած: Գրել էր,թե ինչ է ուզում, որտեղ կարելի է այդ նվերը գտնել , որ խանութոււմ է տեսել:
Երբ ամսի 2-ին սկսվեց այդ ամենը, ինտերնետով տեսանք, գիտեինք, թե վիրավոր է, լուրն ուղարկեցինք ծնողներին, որ հանգիստ լինեն, հետո ուր զանգեցինք ոչ մի տեղ չկար: Խառնվեցինք, ծնողները գիշերը եկան: Ամենասարսափելին առաջին պահն էր՝ երեխես արդեն չկար:
 

Գևորգ Աբաջյան (պապիկ)- Ռոբերտն իր 19 տարեկան հասակում թողեց այնքան հիշողություններ, վառ էջեր, որ երևի 50-60 տարի ապրած որոշ մարդիկ այդքան բան չեն թողել: 5-6 տարեկան պիտի դառնար, փոքրիկ խնջույք էինք կազմակերպել հարազատներով, մեկ էլ տեսնենք իրար հետևից գալիս են ու գալիս: Հայրն ինչքան ընկերներ ուներ, իրար հետևից եկան լցվեին: Բոլորին ասել էր՝ ծնունդսա, կգաք: Իրեն « Մանումենտցի Կյաժ » են ասում, հպարտանում էր իր մականունով, սիրում էր: Նա յուրաքանչյուր րոպե ուզում էր հետք թողել, միշտ նկարվում էր:

Ռիտա Աբաջյան (հորաքույր)- Երբ Ռոբերտին ասում էինք՝ կարո՞ղ է չգնաս բանակ, գնաս Ռուսաստան, ասում էր ՝ չէ, հորքուր, գնամ պարտք է, կատարեմ գամ: Ասում էր՝ գալու եմ բոլորիդ ատամները քաշեմ, պռոտեզ դնեմ: Ռոբերտը շատ աշխատասեր էր, նպատակասլաց, հարցեր լուծելու կարողություն ուներ, ճկուն միտք: Եթե հարց էր լինում, մեր բակի բոլոր երեխաներ՝ 5-15 տարեկան, գալիս էին հարցնում՝ Կյաժը տունն է: Կյաժս պիտի գնար, բոլորի հարցերը լուծեր: Մի օր հետևից գնացի, տեսնեմ հո չի ջղայնանում, հո չի ծեծում…6-7 տարեկանից հարցեր էր լուծում:
Մի տարիքով բարեկամուհի ունենք, պիտի գար մեր տուն, ընտանիքից ում անունը տվել է, չեն ճանաչել,ասել է փոքր կյաժ երեխա ունեն, փողոցի երեխեքը բոլորով բերեցին, հասցրին մեր տուն: Ամռանը քույրերով տխուր նստած էինք, ճնշում էինք չափում, մեկ էլ ներս մտավ՝ գժեր գժվեք, աբխոդի ժամ է: Ճնշումներս էլ անցավ, լիցքավորեց բոլորիս, մի ժամ նստած ծիծաղում էինք:
 
Արամայիս Պապանյան (ընկեր)Մի օր զանգեց, բոլոր ընկեներին հավաքեց, ասաց, որ տեղ ունենք գնալու: Տեսնենք բուկետով, երգիչներ է հավաքել, ասաց՝ քշեք հետևիցս: Գնացինք, հասանք Չորրորդ գյուղ, կանգնեցինք բոլորս պատրաստ, նվագողները սկսեցին նվագել, ասեցին՝ արի դու էլ երգի, չերգեց: Դուռը բացվեց, մեկը գոռաց՝ հերնա, տղերք: Ծաղիկները շպրտեցինք, դուրս եկանք: Դա բանակ գնալուց մի երկու ամիս առաջ էր`17 տարեկանում:
 
 
 
Ալեքսանդր Աբաջյան (հայր)- Ռոբերտը 5 տարեկանից մինչև 70 տարեկան ընկեր ուներ: 17 տարեկան տղա էր, 25 տոննա բարձած մեքենան քշեց 10.000 կմ: Ես վատառողջ էի, չէի կարող վարել, կանչեցի, որ կողքս լինի: Շատ լավ գնաց ամբողջ ճանապարհը, ես կողքին կարողանում էի հանգիստ քնել, շատ էր սիրում մեքենաներ: Ճանապարհին հասցրել էր նույնիսկ նկարել ընթացքը, շատ էր սիրում նկարել ամեն ինչ: Ռոբերտը բոլորի հետ ընկեր էր,ինչքան ընկեր մենք ունեինք, բոլորի հետ կապը պահում էր: Նոր բարեկամ էր գտել, բերեց ասեց՝ տես բարեկամդա: Պետք չէ հիշել, թե ոնց է մահացել Ռոբերտը, պետք է հիշել, թե ոնց է ապրել:
 

 

 

 
 
Ռոբերտի հրամանատարն է եղել Արցախում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանը, ով հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հրամայաել է հեռանալ: Հրամանատարի հետ են մնացել նրա երեք զինվորները, որոնց մեջ են եղել Ռոբերտ Աբաջյանը ու Քյարամ Սլոյան: Քյարամին սպանել են, երբ վերջինս փորձել է վիրավորված հրամանատարին տանել բլինդաժ: Իսկ Ռոբերտը մյուս վիրավոր ընկերոջն է փորձել օգնել: Երկար ժամանակ անհավասար մարտի է բռնվել հակառակորդի դեմ, հետո ձեռքերը բարձրացրել՝ ցույց տալով իբր հանձնվում է ու վերջին պահին իր մոտ եղած նռնակը պայթեցնելով սպանել 10 թշնամու:
Հավերժ փառք մեր հերոսներին:
A Brand-New Section on Idram&IDBankAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service