Երջանիկ մանկություն՝ առանց հեռուստացույցի, հեռախոսի եւ այլ սարքերի
LIFEԷլեկտրական բազմաթիվ սարքերով, սոցիալական ցանցերով, հաղորդակցության տարբեր միջոցներով զարգացած այս աշխարհում դեռեւս կան երեխաներ, որոնք ապրում են սուղ պայմաններում, բայց ավելի ուրախ եւ հրաշալի մանկություն են անցկացնում։ Իսկ ինչպես է անցնում նրանց առօրյան։ Հենց սա էլ ցանկացել է ցույց տալ Նոր Զելանդիայից հայտնի լուսանկարիչ Նիկի Բունը, որի նոր ֆոտոշարքը միանգամից գրավեց մեր ուշադրությունը։


Լուսանկարիչը ներկայացրել է իր չորս երեխաներին, որոնք ապրում են գյուղական միջավայրում առանց նորագույն տեխնոլոգիաների։ Արտիստի սեւ-սպիտակ լուսանկարներում երեւում է երեխաների անհոգ մանկությունը, ինչպես են նրանք անցկացնում իրենց օրը։


«Իմ երեխաները ուսում չեն ստանում եւ ապրում են առանց հեռուստացույցի եւ ժամանակակից սարքերի։ Չնայած նրանց ապրելակերպը անսովոր է թվում ոմանց համար, բայց ես ցույց եմ տալիս, թե ինչ հրաշք եւ կախարդական վայրում ենք մենք ապրում»,- նշել է լուսանկարիչը։







Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily Mail



