Թունավոր սառցաշաքարների մասին առաջադրանքը իրարանցում է առաջացրել համացանցում
SOCIETYՀայտնի բլոգեր Թիմ Ուրբանի հրապարակած խնդիրը՝ հավանականությունների տեսության ոլորտից, իրարանցում է առաջացրել համացանցում:
Հեռավոր երկրում ճամփորդողը հայտնվում է մի սալորի ծառի մոտ, քաղում պտուղները ու պատրաստվում ուտել դրանք, բայց մեկ էլ հանկարծ գալիս է այգու տերը ու հայտարարում, որ այդ արարքի համար նրան մահ է սպասվում:
Հանցագործը պետք է ընտրի կարմիր, կանաչ ու կապույտ գույնի երեք սառցաշաքարներից մեկը, որոնք այգու տերը դրել էր կոճղի վրա, եւ ուտի: Դրանցից երկուսը թունավոր են: Եթե մարդն ուտի թունավոր սառցաշաքարը, նա կես րոպեից կմահանա, եթե անվնասը՝ ներում կստանա ու կկարողանա շարունակել իր ճանապարհը:
Ճանապարհորդն ընտրում է կանաչ սառցաշաքարը, բայց երբ պատրաստվում է այն բերանը դնել, այգու տերը հայտնում է, որ չընտրված սառցաշաքարներից մեկը՝ կապույտը հաստատ թունավոր է, որից հետո հեռացնում է այն:
Այսպիսով ճամփորդի մոտ մնում է կանաչ սառցաշաքարը, իսկ կոճղի վրա՝ կարմիրը: Մեկը թունավոր է, մյուսն անվնաս: Հարց է ծագում՝ ինչ հավանականություն կա, որ արդեն ընտրված կանաչ սառցաշաքարը թունավոր է, իսկ կոճղի վրայի կարմիրն էլ համապատասխանաբար՝ անվնաս:
Առաջին հայացքից հավանականությունը պետք է 50-ը 50-ի լինի: Բայց իրականում հավանականությունը, որ ի սկզբանե ընտրված կանաչ սառցաշաքարը թունավոր է կազմում է երկու երրորդ, հայտնում է Lenta-ը:



