Ճապոնական լեգենդը կյանքի կարմիր թելի մասին
LIFEShabat.am-ը գրում է.
Սկսած հնագույն ժամանակներից մարդկությանը հետաքրքրում է կյանքի իմաստը: Որոնման արդյունքը տարբեր ազգային լեգենդներն ու փիլիսոփայություններն են:
Այսօր ներկայացնում ենք Ձեզ կարմիր թելի մասին ճապոնական լեգենդը, որը մեր կյանքի իրադարձությունները բացատրում է այնպես ռոմանտիկ, որ ակամա ուզում ես հավատալ:
Փակեք ձեր աչքերը, գիտակցեք, որ ձեր ամբողջ մարմնով արյուն է հոսում՝ անցնելով յուրաքանչյուր անոթով ու տալով ձեզ կյանք: Եվ ձեր մարմնի բազմաթիվ արյունատար ճանապարհներում կա մեկը՝ յուրահատուկը՝ սրտից մինչև ճկույթ: Դրանք կապված են զարկերակով: Ճկույթը սրտի իսկական «ներկայացուցիչն» է: Այդ է պատճառը, որ շատ մշակույթներում ճկույթն օգտագործում են հաշտության, խոստումների ու նմանատիպ գործողությունների համար:
Այսպես՝ համաձայն ճապոնական լեգենդի՝ սրտի և ճկույթի միջև եղած կապը չի ավարտվում ճկույթով: Դրանից «դուրս է գալիս» անտեսանելի կարմիր թելը, որն ամուր կապում է մեզ այլ մարդկանց թելերի հետ, այսինքն՝ նրանց սրտերի հետ:
Նրանք, ովքեր կապված են այդ թելերով, կապված են հենց ճակատագրին: Նրանք նախատեսված են գլոբալ իմաստով ազդել միմյանց կյանքի վրա՝ անկախ ժամանակից, վայրից և իրադարձություններից: Կյանքի ընթացքում այդ թելը կարող է խճճվել կամ ձգվել՝ դժվարացնելով հանդիպումը կամ հեռացնելով միմյանցից իրար հետ կապված մարդկանց, բայց այն երբեք չի կտրվում:
Կյանքի այս հայեցակարգն ու հարաբերությունները բերեցին փիլիսոփայությանը մի ամբողջականության, որտեղ ասվում է, որ մեր կյանքի ուժը դուրս է գալիս մեր մարմնից և միավորում է մեզ տիեզերքի ու նրա էներգետիկայի հետ: Կարմիր թելը միջոց է հասկանալ մարդուն՝ որպես ամբողջի մի մաս՝ որպես մի մասը այս անծայրածիր տիեզերքի:
Իզուր չենք երբեմն մտածում, որ որոշ մարդիկ հենց այնպես ներկա չեն մեր կյանքում: Եվ մենք նույնպես իզուր չենք հայտնվում ուրիշների կյանքում:
Մեր թելը որոշում է մեր ճակատագիրը, դա մեր պլանավորված երթուղին է, որը մեզ տանում է դեպի նրանց, ում մենք առավել անհրաժեշտ ենք, և ով պետք է մեզ: Բայց դա չենք գիտակցում ողջ կյանքի ընթացքում: Ճապոնացիները դարեդար հավատում են՝ ոչինչ պատահական է այս դժվարին կյանքում:



