Բանանով շոկոլադե տորթ
LIFEՀարկավոր է
շաքարավազ 2 թեյի բաժակ
ալյուր 3 թեյի բաժակ
սոդա 1,5 թեյի գդալ
քացախ 1 ճաշի գդալ
կակաո 30 գրամ
ձու 2 հատ
կաթ 1 թեյի բաժակ
ձեթ 0,5 թեյի բաժակ
ջուր 1 թեյի բաժակ
կրեմ
կարագ 200 գրամ
կաթնաշոռ 300 գրամ
շաքարավազ 1 թեյի բաժակ
բանան 1 հատ
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
գլազուր
թթվասեր 3 ճաշի
գդալ
շաքարավազ 2 ճաշի գդալ
կակաո 20 գրամ
Պատրաստման եղանակը :
Ձուն հարիչով հարել, ավելացնել կարագ ու շարունակել հարել: Ավելացնել քացախով բացած սոդա, հարել: Ավելացնել կաթն ու չոր զանգվածը: Ամեն անգամ լավ հարել: Ստացված պինդ խմորին ավելացնել մի բաժակ եռացրած ջուր ու նորից հարել: Լցնել մեծ տապակի մեջ ու թխել 25-30 րոպե 180 աստիճանում: Թողնել հովանա: Կրեմի համար կարագը փափկեցնել ու խառնել շաքարավազի հետ: Բանանը բլենդերով մանրացնել, լիմոնի հյութ լցնել: Կարագային զանգվածին կաթնաշոռ ավելացնել ու բանան: Լավ խառնել: Հովացած տորթը 2-3-4 մասի բաժանել ու կրեմ քսել: Գլազուրի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը կաթսայի մեջ խառնել ու տաքացնել՝ անընդհատ խառնելով, մինչ շաքարավազը հալչի: Տորթը գլազուրով պատել:



