Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Շատ անգամ մենք ենք մեղավոր, որ կորցրել ենք մեր թանկ՝ ճաշակ թելադրող հանդիսատեսին. Ռաֆայել Քոթանջյան

LIFE

Tert.am-ը գրում է.

Հայ մեծանուն դերասան Ռաֆայել Քոթանջյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երիտասարդ դերասանների համար ինքնահաստատման դաշտ կա՞, բերեց Չապեկի պատմվածքից մի օրինակ, երբ մարդը մահանալուց հետո ընկնում է երկնքում ինչ-որ վայր, որտեղ հավաքված են բոլոր զորավարները՝ Կուտոզովից մինչև Բոնապարտ, սակայն այնտեղ ամենապատվավոր տեղը հատկացված է հովվի շորերով մի անծանոթի: Պարզվում է, որ իր տաղանդով նա բոլոր ժամանակների ամենամեծ զորավարը կարող էր լինել, բայց ապրել ու մահացել է որպես հովիվ մի երկրում, որտեղ երբեք պատերազմ չի եղել: Այլ խոսքով՝ մարդու տաղանդի համար նաև հնարավորություններ ու դաշտ է պետք:

-Մեր պետությունը կինոյի և արվեստի զարգացման հայեցակարգ ունի՞:

-Եթե ասեմ՝ ոչ, իմ դեմ մեծ սխալ գործած կլինեմ: Այսօր ես դասավանդում եմ Կինոյի և թատրոնի ինստիտուտում, մեծ կուրս ունեմ, որը մյուս տարի պատրաստվում է ավարտվել և հույս ունեմ, որ այդ քսան հոգուց մոտավորապես տասը շատ պիտանի դերասան, դերասանուհիներ են լինելու: Դա արդեն շատ մեծ բան է, բայց ասեմ, որ մտահոգությունս այն է, որ այս երեխաները վաղը ունենան հավուր պատշաճի, իրենց հնարավորությունների պատշաճի թատրոն՝ աշխատելու: Ինչո՞ւ. կարծում եմ, որ թատրոնները, որ հիմա գոյություն ունեն, լիակատար, լիաթոք չեն կարողանում աշխատել: Պատճառներից մեկը մեր այսօր հանդիսատես հասկացության պակասից է գալիս: Ոչ թե մենք չունենք հանդիսատես, մենք չունենք գրագետ հանդիսատես: Նայում էի մոսկովյան հաղորդումների մեկը, խոսում էր Լենկոմի թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Մարկ Զախարովը և բողոքում էր, ասում էր՝ ոչ թե թատրոններն են դատարկ, լիքն են, մենք հանդիսատեսի խնդիր չունենք, մենք ունեն գրագետ հանդիսատեսի խնդիր: Այսինքն` գալիս են ոչ թե մարդիկ, որ թատրոնն են սիրում, այլ մարդիկ, որ թամաշա են սիրում: Կա Կարաչենցև, ինքն ուզում է նրան տեսնել, կա դերասանուհի Զախարով, Էտուշ: Ինքն ասում էր՝ մենք թամաշայի հանդիսատես չենք ուզում, մենք ուզում ենք այն հանդիսատեսը, որ եկել է, կանգնել է և ժամերով ծափ է տվել, մուտքի մոտ սպասել է՝ այն դերասանին տեսնելու:

Բայց եթե իրենք դահլիճը լցնելու խնդիր չունենք, մենք էսօր և՛ դահլիճ լցնելու խնդիր ունենք, և՛ գրագետ հանդիսատես ունենալու խնդիր ունենք: Բայց այսօր այդ թամաշա հասկացությունը, ցավոք սրտի, գերել է Երևանը: Եթե լուրջ ներկայացում ես բեմադրում, Վահե Խաչատրյան՝ ռեժիսոր, որին ես վստահեցի, որ նկարի իմ «Ռեինկարնացիա» տեսահոլովակը… ինքը հետաքրքիր միտք ասաց, որ մենք, սովորաբար, որ չունենք հանդիսատես, արհեստականորեն իջեցնում ենք ներկայացման մակարդակը, որ ավելի հասկանալի լինի լայն զանգվածներին: Եվ այս թվում լինում է մի քանի շատ բարձր ճաշակի հանդիսատես, որոնք գալիս են, տեսնում ոչ թե անորակ, այլ՝ ցածր որակի ներկայացում, հիասթափվում են հերթական անգամ, կամ՝ առհավետ ու ասում՝ ճիշտ էինք անում, որ չէինք գալիս, սա նայելու բան չէ, և ինքը էլ երբեք թատրոն չի գալիս: Եվ ռեժիսորը, տեսնելով, որ դահլիճում շատ դատարկ տեղեր կան, հաջորդ ներկայացումը անում է մի մակարդակ ցածր:
Ու էդպես շարունակական մենք իջեցնում ենք, մի մասը պահանջում է մեզնից մի քիչ ավելի բարձր բան, բայց մնացածը պատրաստ է ամեն ինչ նայել: Ես հիշում եմ՝ ժամանակին թատերագետներից մեկը մի շատ հետաքրքիր բան ասաց՝ մենք տարօրինակ հանդիսատես ունենք, որը բակում լարախաղացի վրա ուշադրություն չի դարձնում, այլ ավելի շատ լսում է տակի յալանչիին, որը հիմար կատակներ է անում: Ասածս այն է, որ շատ անգամ մենք ենք մեղավոր, որ կորցրել ենք մեր հանդիսատեսին, թանկ հանդիսատեսին, որը թելադրում է բարձր ճաշակ:

-Երիտասարդ սերնդի դերասաններից ո՞ւմ եք գնահատում, եթե կարելի է՝ տվեք անուններ:

-Ես անուններ չեմ նշի, որովհետև չեմ ուզում նշել նրանց, որոնք դեռ չեն բացահայտվել: Ու, սովորաբար, ես միշտ կրկնում եմ՝ մեկ անգամ էլ կրկնեմ: Խոսքը Չապեկի պատմվածքի մասին է: Դա այն է, երբ պարկեշտ մի մարդ կնքում է մահկանացուն, իրեն տեղափոխում են, դրախտում իրեն մի հրեշտակ ցույց է տալիս, թե ովքեր կան: Եվ մոտենում են մի տեղ, և այս մարդն ասում է՝ որքան ես հասկացա՝ սրանք էլ հայտնի զորավարներն են, այնտեղ տեսնում եմ ադմիրալների՝ Սուվորովն է, Իսակովը, բա ո՞վ է այն մարդը, որը հովվի զգեստով նստած է գահին՝ ամենաբարձր կետում: Ասում են՝ դա բոլոր ժամանակների և բոլոր երկրների ամենամեծ զորավարն է, պարզապես այդ տարածքում, որտեղ ինքն ապրել է, պատերազմ չի եղել: Ինքը հովիվ ծնվել է, որպես հովիվ ապրել, որպես հովիվ՝ մեռել: Իր մասին ոչ ոք ոչինչ չգիտի երկրի վրա, բայց արժանիքներով նա ամենամեծն է: Խոսքն այն մասին է, որ արժանիքներով ամեն ինչի կարող ես հասնել, բայց պետք է հնարավորություն ունենաս: Նրա մասին է խոսքը, որ ունենաս քո արժանիքներին համապատասխան հնարավորություններ:

-Ձեր սերնդի բախտը բերեց՝ կար ահռելի Խորհրդային միություն, Ձեզ ճանաչում էր սովետական էկրաններից բազմամիլիոն ժողովուրդը։ Հիմա մենք պարփակված ենք Հայաստանում, և կարծես թե այլընտրանքն էլ այդ քիչ հանդիսատեսն է:

-Բնականաբար այն, ինչ ասացի՝ այն մտահոգություններն են, որ ունեմ և կիսում եմ: Ես հաստատ վստահ եմ և համոզված , որ բնական զարգացման օրենքը մեզ վրա պետք է անդրադառնա: Զարգացման օրենքը հետևյալն է. բացասման բացասման օրենք է. եթե շատ վատ է, հետո պետք է լավ լինի, և հակառակը: Հիմա քանի որ շատ վատ շրջանում ենք, որովհետև, ըստ իս, հավուր պատշաճի չի գնահատվում թատրոնը, հավուր պատշաճի չի գնահատվում դերասանը, պիտի գա մի շրջան, որ հակառակը պետք է լինի ու այն մենք պետք է վայելենք:

-Այսինքն՝ կյանքի «զիգզագների» օրենքը, սև, սպիտակ շրջաններ:

-Այո, մոտենում շրջանը, որ պետք է եզրափակվենք էս վատով:

-Հեռուստասերիալներն արտիստին ինքնահաստատվելու հնարավորություն տալի՞ս են:

-Այո, երբ ժամանակին նայում էի ռուսական տարբեր հեռուստաալիքներ, «Улицы разбитых фонарей», բոլորը էժան քրեական ֆիլմեր էին, բայց հիմա նայում եմ՝ մեկը մյուսից լավն են: Բարձր դերասանական վարպետություն ունեցող դերասաններ, բարձր ռեժիսուրա: Դա նշանակում է, որ կամաց-կամաց աճեց այդ ամեն ինչը: Համոզված եմ, որ մեր սերիալներն էլ, որ մի քիչ թերի են, շատերի համար մի քիչ անբավարար մակարդակի, կգա ժամանակ, երբ ավելի կրճատվելով՝ ավելի լավ ռեժիսորների կողմից կնկարահանվեն, ավելի լավ, նաև ֆինանսական հնարավորություններով: Եվ ավելի շատ կծառայեն իրենց նպատակին, քան այդ կիսակրիմինալ, կիսաանհաջող բաները, գողություն, սպանություն, բռնաբարություն ... կվերանան: Ինչպես վերացավ ժամանակին Եվրոպայում, ԱՄՆ-ում, որտեղ միայն գանգստերական ֆիլմեր էին. հիմա էլ այդ ճանապարհը անցնում է Ռուսաստանը: Ճանապարհը դեպի դա է:

-Դուք, բացի հայտնի արտիստ լինելուց, նաև հայտնի երևանցի եք: Ձեզ համար Երևանը ինչ-որ գույն, շունչ չի կորցրե՞լ:

-Պիտի փնտրես այն, ինչ ձգտում ես ունենալ և տեսնել: Հիմա տեսնում եք՝ ես այստեղ եմ: Ես չեմ հպարտանում, ինչպես որոշ մարդիկ, որ ասում են՝ տեսնո՞ւմ եք, բոլոր թողեցին, հեռացան, ես մնացի Հայաստանում: Ես ասում եմ, որ չպետք է հպարտանաս դրանով, որ մնացել ես, այլ ասես՝ ես ուրիշ տարբերակ չունեմ:

Ինձ համար, իմ տղայի համար, օրինակ, ես չեմ պատկերացնում այլ տեղ, չնայած ես շատ շուտ հարմարվող եմ, ես ամեն տեղ ադապտացվում եմ, Հյուսիսային Բևեռում էլ ես շատ շուտ կադապտացվեմ ու կարող եմ ապրել:
Բայց ես Հայաստանում եմ, տղաս Հայաստանում է, թոռս, վստահ եմ՝ կլինի Հայաստանում, որովհետև ես վստահ եմ, որ մարդ իր երկրում պետք է դառնա լավ բաների ջատագով:

Իսկ Երևանից, այո, շատ բան պակասել է, բայց ինձ իրավունք չեմ վերապահում ասել՝ ինչո՞ւ են գնացել: Թեև, կրկնում եմ, ինձ համար այլընտրանք չկա:

 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future