Ինքս ինձ հետ անկեղծ չէի լինի, եթե գնայի Ստեփանակերտ ու քնեի հյուրանոցում, իսկ մեր տղերքը կյանք տալով սահման պահեին. Սոս Ջանիբեկյան
LIFE«Գործընկերներս շատ մեծ գործ են արել, շատ եմ հարգում նրանց խիզախությունը, որ լարված օրերին այնտեղ էին, նրանք շարժ մտցրեցին Ստեփանակերտում, արցախցիներին ոգևորեցին, բայց ես իսկապես ինքս ինձ հետ անկեղծ չէի լինի, եթե գնայի Ստեփանակերտ ու քնեի հյուրանոցում, սրճարանում սուրճ խմեի, իսկ մեր տղերքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա կյանք տալով սահման պահեին: Բացի այս, կարծում եմ, զինվորի կողքին լինելու համար զինվոր պետք է լինել, այլ ոչ թե նրան մի քանի կիլոմետր մոտ կանգնելով բարձրաձայնել, որ զինվորի կողքին եմ: Եթե ես չունեմ այնքան գիտելիք և մարտական պատրաստվածություն, որ կարողանամ ռմբակոծություն կանխել, ավելի լավ է մնամ իմ տեղում և ավելորդ բեռ չդառնամ»-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սոս Ջանիբեկյանը:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին, դերասանը կարծիք էր հայտնել, թե այս օրերին Արցախ մեկնելն անիմաստ է, ինչն էլ նրա գործընկերներից շատերի վրդովմունքի պատճառ էր դարձել: «Իհարկե, մարդիկ կային, ովքեր ինձնից նեղացած էին: Անսահման անկեղծությամբ կրկնում եմ, որ նեղացնելու միտում չունեի, պարզապես այդ կերպ պատասխանեցի այն բազմաթիվ նամակներին, որտեղ մարդիկ ինձ հորդորում էին գնալ Արցախ: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռ նեղանում են ինձնից, ըստ իս, դա արդեն նրանց խնդիրն է, ես նեղացնելու ցանկություն չունեի, ես ներկայացրել եմ իմ տեսակետը»,-հավելեց դերասանը:
Շարունակությունն այստեղ:



