Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով կա ավելի քան երկու հազար վիրավոր
SOCIETYՃապոնական հարավ-արևմտյան Կյուսու կղզին երկրորդ օրը շարունակ կրկին ուժեղ ստորգետնյա ցնցումների է ենթարկվում: Վերջին ցնցումների մագնիտուդը կազմել է 7.3 բալ: Դրա հետևանքով կա առնվազն 28 զոհ, շուրջ երկու հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ընդ որում նրանցից 171-ը ծանր վիճակում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրակեղևի ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ, վարչական կառույցներ, ենթակառուցվածքային օբյեկտներ:
Առավել բարդ իրադրություն է ստեղծվել Մինամիասո գյուղում, որտեղ ցնցումների հետևանքով մի քանի հզոր սողանք է գրանցվել: Ներկայում դրանց տակ առնվազ 11 մարդ կա: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը գյուղ է ուղարկել ազգային ուժերի լրացուցի 800 զինվորի:
Հայտնի է, որ Կումամոտոյում երկրաշարժի հետևանքով 200 մետրանոց կամուրջ է փուլ եկել:
Ճապոնացի սեյսմոլոգները կարծում են, որ ցնցումները մի քանի օր էլ դեռ կշարունակվեն: Տեղական իշխանությունները կարող են փրկրարական աշխատանքներ իրականացնել միայն ապրիլի 16-ին, քանի որ նույն օրը երեկոյից սկսված տեղատարափ անձրևներ են սկսվելու` անհնարին դարձնելով փրկարարաորոնողական աշխատանքները:



