Աստղային ոճ. Քիրա Նայթլի
PHOTO
Յուրահատուկ արտաքին եւ սուր հայացք. Միգուցե, հենց այս հատկանիշների շնորհիվ է հոլիվուդյան գեղեցկուհի Քիրա Նայթլին շատ ռեժիսորների մոտ թողնում ազնվական ծագում ունեցող կնոջ տպավորություն: Դերասանուհուն հաճախ կարող ենք տեսնել որեւէ պատմական կերպարի կամ ազնվական տիկնոջ մարմնավորելիս:
Նիհարակազմ Քիրան ոչ միշտ է իշխանուհու փարթամ զգեստներով: Նա նաեւ դեմ չէ ցույց տալ իր մարմինը` հագնելով բավականին բաց եւ կիպ զգեստներ:
Քիրան նախընտրում է նուրբ դիմահարդարում: Դերասանուհին երբեմն ընդգծում է իր խորհրդավոր աչքերը smoky eyes դիմահարդարման միջոցով:
Առօրյայում Նայթլին նախընտրում հարմարավետ հագնվել` տաբատ, շապիկ եւ ցածր կոշիկներ:
Միջոցառումներին դերասանուհին ցնցում է շատերին իր նուրբ եւ ճաշակով կերպարներով: Հագուտի մեջ Քիրան նախընտրում է մեղմ եւ դասական գույները, հիմնականում, մարմնագույնի եւ մորեգույնի տարբեր երանգները.
10.
9.
8.
7.
6.
5.
4.
3.
2.
1.
Սյունե Առաքելյան




















































