Ողբերգական դեպք Երևանում. 4-ամյա երեխան բակում խաղալիս հոսանքահարվել եւ մահացել է
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տարեկան երեխա` հոսանքահարված վիճակում, որը մահացել է: Այս պահին նշված բժշկական կենտրոն է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Երեխան բակում խաղալիս է եղել, երբ հոսանքահարվել է:
Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Դեպքը տեղի է ունեցել Շինարարների փողոցի 29 շենքի բակում, իսկ տղայի անունը Արեն Ռափյան է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել Արմավիր քաղաքում. վագոնների վրա հոսանքահարվել է 7-ամյա երեխա: Բարբախտաբար, դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել:



