Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Սեյրան Օհանյանի կինն այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ)

PHOTO

Ապրիլի 14-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանն այցելեցին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ՝ տեսակցելու ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և այդ կենտրոններում բուժում ստացող զինծառայողներին: Այս մասին Ռուզաննա Խաչատրյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Այցի նպատակն էր նաև բժիշկների հետ քննարկել, գնահատել զինծառայողների առողջական վիճակը, մատնանշել բուժման հետագա ուղղությունները:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում են ստանում ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Աթալյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Սահակյանը:

Կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Հովսեփ Միրոյանը, տեղեկություններ հաղորդելով վիրավորների առողջական վիճակի մասին, նշեց, որ զինծառայողներն ունեն աչքի բեկորային վիրավորումներ: Նրանք համապատասխան բուժում են ստանում, և առողջական վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել:

Ի դեպ, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Աթալյանը ներկաների հետ զրույցի ժամանակ պատմեց, որ վիրավորվելուց հետո նաև առաջին օգնություն է ցուցաբերել ծառայակից ընկերոջը՝ դադարեցնելով արյունահոսությունը:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը գոհունակությամբ նկատեց, որ մեր հերոս զինվորները տիրապետում են նաև ինքնօգնության և փոխօգնության կանոններին և կարողացել են այդ հմտությունները կիրառել նաև գործնականում:


Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում են ստանում կապիտան Արսեն Առաքելյանը և պահեստի փոխգնդապետ, ազատամարտիկ Գևորգ Ազոյանը:

Գնահատելով նրանց առողջական վիճակը՝ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Գագիկ Ներսիսյանը նշեց. «Մեր հիվանդներն ընդունվել են ծանր շոկային վիճակում՝ մարմնի 35 տոկոս 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, վերին շնչուղիների 5-10 տոկոս այրվածքներով, բազմաբեկորային վիրավորումներով: Բուժման արդյունքում այս պահին նրանց վիճակը կայուն է: Շոկից արագ դուրս են եկել, վիրակապությունները կատարվում են ամեն օր: Դրական տեղաշարժն ակնհայտ է»: 

Վիրավորներին տեսակցելուց հետո այցի մասնակիցները Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանի հետ քննարկեցին բազմաբնույթ հարցեր՝ հիվանդների առողջական վիճակի, բուժման ընթացքի և այլ խնդիրների, ինչպես նաև ժամանակակից զինատեսակների հետևանքով հնարավոր ծանր, համակցված այրվածքային վիրավորումների բուժման առանձնահատկությունների վերաբերյալ:


«Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժվում են ազատամարտիկ Կարո Համբարձումյանը և սերժանտ Հայկ Սեխլիյանը: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Հախեյանը նշեց, որ ազատամարտիկը ստացել է գլխի բազմաբեկորային վիրավորում:

2 անգամ վիրահատվել է (ևս մեկ անգամ Ստեփանակերտում), այժմ էլ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Սերժանտ Հայկ Սեխլիյանն էլ ստացել է ողնաշարի բեկորային վիրավորում: Նա ևս համապատասխան բուժում է ստանում, քննարկվում են նաև վերականգնողական բուժման հնարավորությունները:


«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում են ստանում ենթասպա Էրիկ Բաբայանը, կապիտան Վալերիկ Մեհրաբյանը, շարքային Ռուբեն Առաքելյանը, կրտսեր սերժանտ Արման Լազգիյանը, կրտսեր սերժանտ Վահե Մելիքսեթյանը, շարքային Անդրեյ Վարդումյանը, շարքային Արթուր Արզանգուլյանը:

Վիրավորներին տեսակցելուց հետո ներկաները բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեցին նրանց բուժման գործընթացով, առողջական վիճակով, ինչպես նաև հանդիպեցին զինծառայողների հարազատներին և նրանց սատարելու, զորավիգ լինելու առումով իրենց պատրաստակամությունը հայտնեցին:


Նշենք նաև, որ բուժհաստատություններ այցելությունները կլինեն շարունակական:

Հ.Գ: Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին,

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանին,

«Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին,

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մանուկյանին և այս բուժհաստատությունների բուժանձնակազմերին՝ ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին սատարելու, վիրավոր զինծառայողների նկատմամբ բարձրակարգ մասնագիտական բուժսպասարկում իրականացնելու, սրտացավ ու ազնիվ վերաբերմունքի և հոգատարության համար:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee