Ինչպես որակյալ կարտոֆիլ ընտրել
LIFEԿարտոֆիլն օգտակար մթերք է, սակայն կարեւոր է ճիշտ կարտոֆիլ ընտրելը։ Մասնագետներն ասում են՝ լավագույնը թարմ, նոր կարտոֆիլն է, այն որքան պահում ես, այնքան օգտակար հատկանիշները կորում են։
Մեկ կարտոֆիլի միջին չափը 5-6 սանտիմետր է, ձվից մի քիչ մեծ։ Իհարկե, կարող եք մեծ կարտոֆիլ էլ գնել, սակայն փոքրերն ավելի համեղ են։
Աշխատեք կնճռոտ կարտոֆիլ չընտրել, լավ է, երբ կարտոֆիլի կեղեւը հարթ է, ամուր, բայվ ոչ հաստ։ Եթե կնճռոտված կարտոֆիլ եք տեսնում, ուրեմն այն ճիշտ չեն պահել, չափազանց չոր տարածքում են պահել։
Սեւ խալերով, վնասված, ճաքերով կարտոֆիլ մի ընտրեք, ճաքերի արանքում հողից փոխանցված բազմաթիվ բակտերիաներ կարող են լինել, որոնք նորմալ չլվանալու դեպքում կանեն այն ուտողին։
Պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



