Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը. ՀՀ ԱԳՆ
SOCIETYՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ՏիգրանԲալայանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները», Տիգրան Բալայանը նշել է. «Անտեսելով միջազգայինհանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերինշարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով,Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափիզինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերիկիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնցհետևանքով կա 2 զոհ:
Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակիդադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որովվերականգնվել է 1994թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, ԼեռնայինՂարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատվածզինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտությանբացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգայինհանրության հորդորները:
Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջպատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»:



