Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ և ռուս խորհրդարանականները կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

INTERNATIONAL NEWS

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական  հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով  կողմերի միջև համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ կընդունվի: Հայտարարության տեքստը, սակայն, կներկայացվի ավելի ուշ, քանի որ ռուսական կողմը ժամանակ է խնդրել այն համաձայնեցնելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր  են քննարկել նիստի ընթացքում, բայց նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ: «Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովի  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի մշակման ուղղությամբ, և մենք համաձայնվել ենք, որ տեքստը համաձայնեցնենք, և նոր միայն հրապարակայնեցվեն»,- ասաց նա:

Նահապետյանի խոսքով՝ տեքստը պարունակել է բոլոր այն մտահոգությունները, որ քննարկվել է համատեղ նիստի ընթացքում: «Տրվելու է կոնկրետ գնահատականներ և տեքստում լինելու է առաջակություններ գործնական քայլեր կատարելու և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու, նաև՝ անվտանգության համակարգն ամրապնդելու համար»,-ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Նիստի ընթացքում  քննարկվել են տարածաշրջանի անվտանգության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել նաև  Արցախի  դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն ուղեկցվել է լայնամասշտաբ ռազմական գործողություններով: «Քննարկման մասնակիցների կողմից կարևորվել է Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորումը և բանակցային գործընթացի շարունակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ընդգծեց Նահապետյանը:

Համակողմանի անդրադաձ է կատարվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիակական և ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորպես ՀՀ և ՌԴ ԶՈւ-երի փոխգործակցության ամրապնդմանը և հակաօդային պաշտպանական ուժերի միասնական համակարգի ստեղծմանը, Հայաստանի զինված ուժերը  ժամանակակից սպառազինություններով համալրելու հարցերը:

Քննարկվել է նաև համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների հարցը, և այդ նպատակով կարևորվել է օրենսդրության ներդաշնակեցման հարցը: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին իր հերթին նշեց, թե քանի որ շատ ավելի վաղ էր նախատեսված նիստն անցկացել, ուստի և չէին կարող նման զարգացումները ենթադրել, ուստի  ժամանակ են  խնդրել հայտարարության տեսքը համաձայնեցնելու համար: Նա նշեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել և խոսել են պարտավորությունների կատարման մ ասին: «Մենք հայ գործընկերներից ստացել ենք բավարար տեղեկատվություն, լսել նրանց գնահատակնները, և պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենանք միասնական դիրքորոշում»,-եզրափակեց նա:

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another