Ինչու Ադրբեջանը չի փոխանցում հայտնաբերված հայ զինվորին
SOCIETYArmlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 92 հոգի, որից 4-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ մեկ երեխա: Մինչ օրս անհետ կորած է մնում մեկ զինծառայող, որի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է:
Ապրիլի 13-ին ադրբեջանական կողմը տեղեկություն էր հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանից փորձեց պարզվել, թե արդյո՞ք ադրբեջանական կողմի հրապարակած տվյալում նշված զինվորը մեր` անհետ կորած զինծառայողն է: «Դեռ հայտնաբերված զինվորի ինքնությունը պարզված չէ, դրա համար ադրբեջանցիները մեզ չեն փոխանցում»,- պատասխանեց Վիկտոր Քոչարյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



