Պերմյակովը հայ քննիչներին ասել է, թե ինչու է ցանկացել ծառայության համար գալ Հայաստան
SOCIETYԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հայ քննիչների հարցաքննության ժամանակ նշել է, որ իրեն որևէ մեկը չի ուղղորդել Ավետիսյանների տուն և որևէ մեկը չի պատվիրել սպանություն կատարել: Ապրիլի 15-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացված դատական ն իստի ընթացքում հրապարակվել են հայ քննիչների անցկացրած հարցաքննության արդյունքները, որտեղ նշվել է, որ նրանց տուն պատահական է մտել: «Մինչ Ավետիսյանների տուն մտնելը, այլ տներ է փորձել մտնել, բայց փակ են եղել, իսկ Ավետիսյանների դարպասի դուռը բաց է եղել, դրա համար էլ այդ տունն է մտել: Նա նաև նշել է, որ քրիստոնյա է` ավետարանականների հետևորդ: Մինչ ծառայությունը, զենքով կրակել է պահածոների ամաններին: Այն հացին` զենքը օրինակա՞ն է եղել, ասել է` ոչ, Չիտայում բոլորը զենք ունեն: Պերմյակովը նաև նշել է, որ չի սիրում ադրբեջանցիներին, քանի որ տարիներ առաջ Չիտայում իր ընկերոջն են սպանել, դրա համար ադրբեջանցիներին չի սիրել, իսկ հայերի նկատմամբ այդպիսի զգացողություն չի ունեցել: Ասել է նաև, որ զղջում է արածի համար»,-հրապարակել են դատարանի դահլիճում:
Այն հարցին, թե ինչու է Պերմյակովը ցանկություն հայտնել, որ ծառայության համար գա Հայաստան, Պերմյակովը նշել է. «Գիտեի, որ լավ է այնտեղ ու լավ են վճարում»:



