Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Լուսինե Սահակյանի մոտ ոչ մի կասկած չկա, որ Պերմյակովն է ոճրագործության հեղինակը

SOCIETY

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ցուցմունքներում հակասություններ է տեսնում: 

«Եթե որպեսկասկածյալ առաջին ցուցմունքում նշում էոր մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելուապա որպես մեղադրյալ իրառաջին ցուցմունքում նշել էոր մտել է տուն հագուստիհամարԻ դեպ երկու ցուցմունքներն էլ ռուսական կողմիհարցաքննությունների արդյունքներն ենՍակայն այսցուցմունքների տարբերությունն էական չի համարվում,քանի որ նա զորմասը լքել է զենքովհագուստ և գու մարհայթայթելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ցուցմունքներում տարբերություններ շատ կան, օրինակ` այն, որ նա Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո սնունդ է պատվիրել, բայց վերջնին հաշվով պարզվել է, որ հեռախոսներով նման զանգ ու պատվեր չի եղել: «Հիմնականում բոլոր ցուցմունքներում կարմիր թելի պես գնում է, որ նա լքել է ռազմաբազան զենքով, մտել է Ավետիսյանների տուն ու կրակել, ու երբ առաջին անգամ կրակել է, շարունակել է կրակել, չի կարողացել կանգ առնել: Նույնիսկ ցուցմունքներից մեկում նշել է, որ երեխային կրակել է, քանի որ չի կարողացել կանգ առնել` ինքնաբերաբար: Բոլոր ցուցմունքներում նա նշեÕ ¬ է, որ այլ նպատակ, քան հագուստ ձեռք բերելը և գումար հայթայթելը, չի եղել: Սա խոսում է նաև նրա անհավասարակշիռ վիճակի մասին»,-նշեց Սահակյանը` հավելելով, որ հարցաքննությունների ժամանակ արված տեսաձայնագրություններն անչափ կարևոր են դատարանի համար, քանի որ տալիս են Պերմյակովի մասին իրական պատկերացում:

Պերմյակովը ցուցմունքներում անցյալը նկարագրելիս բազում անգամ նշել է, որ իր ընկերները հանցագործներ են` հիմնականում նախկինում դատվածություն ունեցող: Նշել է նաև, որ նախկինում ինքն էլ է կրակել: Ցուցմունքներից, ըստ փաստաբանի, երևում է, որ ունի կայացման խնդիր, թեև ողջ ընթացքում նշում է, որ հանցագործությունը կատարել է ինքը:

«Պերմյակովը ցուցմունքներ է տվել ինչպես ռուս, այնպես էլ հայ քննիչներին, կատարվել է փորձաքննություն: Համադրելով ամբողջը ոչ մի հարց ու կասկած չի մնում, որ նա է կատարել հանգացործությունն ու թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ մեղադրվում է անմեղ մարդ: Այն, որ Պերմյակովն է հանցագործություն կատարողը, ոչ մի կասկած չի թողնում»,-նշեց Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով         կտրող-ծակող  գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: ՎալերիՊերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 

 

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO