8 ամսական երեխան ժամեր շարունակ փլատակների տակ էր մնացել
SOCIETYՆախօրեին Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ տներ ու շինություններ են փլվել։
Հայտնի է դարձել երկրաշարժից տուժածներից մեկի՝ 8 ամսական փոքրիկի հուզիչ ճակատագրի մասին։ Տղա երեխան ժամեր շարունակ փլատակների տակ է մնացել՝ 6 ժամ, սակայն արդյունքում փրկարարներին հաջողվել է նրան այնտեղից հանել ողջ ու առողջ՝ առանց որեւէ վնասվածքի։
Փրկարարները փլատակների տակից երեխայի լացի ձայն են լսել ու սկսել այդ ուղղությամբ շարժվել։ Մոտ 50 փրկարար մեկ ժամ աշխատել են՝ հանուն երեխայի կյանքը փրկելու։ Երբ նորածնին հանել են, փրկարարներն ապշած են եղել՝ երեխայի վրա անգամ քերծվածք չկար։
Պատրաստեց Past.am-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



