Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին
SOCIETY«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովը կհրավիրվի 2016թ. ապրիլի 23-ին՝ Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության որոշմամբ` համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական, կրթության և գիտության գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



